Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBC ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք Հրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին  Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին Հուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ Թուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. Hürriyet

Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորությունՀունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետիԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՈւկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրաՆովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանքՀրադադարը կրկին վտանգի տակ․ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ըԺողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսինՀուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերովՎարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԺամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄՋերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԿադրային փոփոխություններ՝ դատախազությունումԻրանի շուրջ լարվածությունը չի թուլանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱյաթոլլա Ալի Խամենեին հուղարկավորվեց իմամ Ռեզայի դամբարանումՖրանսիան առավելության հասավ 2:0 հաշվովԱրաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումներըՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԺաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոնՖլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունովՄոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներԱրագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահՀայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանությունՀայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում էՔննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերԴատարանը երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքըՎաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՀայաստանը շուրջ 80 տոննա մարդասիրական օգնություն է հանձնել ԼիբանանինՏավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծըԱրեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՊետդումայի պատգամավորները ընտրություններից առաջ պարգևավճար կստանանՈրոնք են ալերգիայի դրսևորումները, երբ է պետք դիմել բժշկիԾառուկյանի գործով Իրանում նույնպես հետաքննություն է ընթանումՄահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համարՈւկրաինայի ակտիվ ռազմական ճնշման հաշվին Ռուսաստանի իշխանությունները ներքին լարվածության են բախվում. Պետր ՊավելՔննարկվել են Հայաստան–Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություններըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Հայաստան

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Դրանք են՝

1.   2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

2.   3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

3.   բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

4.   ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

5.   ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

6.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 5 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

7. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

8.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

9. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

10.  2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձ, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

11. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

12.   2 դրվագ ընտրակաշառք տալու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

13.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք տալու ու ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

14.  8 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձի համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի 5 դրվագ ընտրակաշառք տալու և 1 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

15. բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

16.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

17.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

18.  ընտրակաշառք տալու և հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 6 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

19.  2 դրվագ ընտրակաշառք տալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

20.   ընտրակաշառք տալուն օժանդակելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

21. ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրվող 1 անձ, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

22.  3 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

23.  6 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 6 դրվագ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

24.  բարեգործության արգելքը խախտելու, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի, բարեգործության արգելքը խախտելուն օժանդակելու համար մեղադրվող 2 անձի, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

25.  2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

26.   ընտրակաշառք տալու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

27.  2 դրվագ ընտրակաշառք տալու, բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 1 անձի, բարեգործության արգելքը խախտելուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

28.    ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

29.  ընտրակաշառք տալուն օժանդակելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

30.  ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

31.  16 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, 14 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալուն օժանդակելու, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 3 անձի, ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

32. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

33.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

34. ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու փորձի, 2 դրվագ ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու փորձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի, 2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի, ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

35. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

36. ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

37.  ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

38.  ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

39.   ընտրակաշառք տալու փորձի, անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փորձի համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

40. բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

41.  ընտրակաշառք ստանալու փորձի համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

42. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 2 անձի, ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

43. ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

Մասնավորապես՝

  1. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
  2. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։
  3. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, երկու այլ անձանց հետ, խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին՝ սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ՝ քվեների դիմաց։
  4. «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, փաստացի իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք՝ իր կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ինչպես նաև, խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը, 200 հազար դրամ է փոխանցել մեկ քաղաքացու:
  5. «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, երկու անձի շահագրգռել է մասնակցել 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:
  6. «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի ղեկավարը, գրասենյակի պատասխանատուի հետ, երեք անձանց օժանդակությամբ, Արարատի մարզի 9 ընտրողի գումարի տեսքով առաջարկել և տվել են ընտրակաշառք:
  7. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար անձը նույն կուսակցության աջակցից գումարի տեսքով ստացել է ընտրակաշառք:
  8. «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, կնոջ հետ միասին, որպես ընտրակաշառք, խոստացել է հոգալ Սյունիքի մարզի բնակչի աչքերի վիրահատության գումարը:
  9. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցը Ստեփանավան քաղաքի բնակչին խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք:
  10. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատասխանատուն վարչական շրջանի բնակիչներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  11. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  12. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մասնաճյուղի պատասխանատուն, ներկայացուցիչների հետ նույն համայնքի բնակիչներին գումարի տեսքով տվել են ընտրակաշառք:
  13. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  14.  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուն նույն համայնքի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  15. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները խախտել են բարեգործության արգելքը՝ Գյումրու բնակչին տունը վերանորոգելու համար տվել են շինանյութ:
  16. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Սեբաստիա փողոցում գտվող նախընտրական շտաբի ղեկավարն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  17. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Արթիկ համայնքի աշխատանքները համակարգողը նույն համայնքի բնակչին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  18. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակիցն ընտրողին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  19. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատասխանատուն, այլ անձանց հետ, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք, ինչպես նաև փորձել է խոչընդոտել անձի ազատ ընտրելու իրավունքի իրականացմանը:
  20.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցն օժանդակել է ընտրակաշառք տալուն և անձամբ ստացել է:
  21. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Ջերմուկ համայնքի պատասխանատուն, այլ անձանց հետ, ընտրողներին տվել է ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել է անձի ազատ ընտրական իրավունքի իրականացմանը:
  22. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, այլ անձանց հետ, ընտրողներին գումարի տեսքով տվել է ընտրակաշառք:
  23. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք անդամները Լոռու մարզի Ալավերդի համայնքի բնակիչներին խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
  24. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից Լոռու մարզի Տաշիր քաղաքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի խումբ ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ բարեգործության անվան տակ, անհատույց՝ հոգացել են վերջինների բնակարանի վարձավճարները:
  25. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցները գումարի տեսքով խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
  26. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի Վեդի համայնքի տարածքային պատասխանատուն ընտրողներին խոստացել է գումարի տեսքով ընտրակաշառք տալ:
  27. Ալավերդի համայնքի տարբեր բնակավայրերում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակների պատասխանատուն ընտրակաշառք տալու շուրջ նույն կուսակցության այլ անդամների հետ նախնական համաձայնությամբ Ալավերդի և Լոռի Բերդ համայնքների տարբեր բնակավայրերի մի խումբ ընտրողների մասնակցությունն ապահովելու և կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է տվել, ինչպես նաև խախտել բարեգործության արգելքը:
  28. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները Գյումրի համայնքի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք, իսկ ոմանց խոստացել դրանք տրամադրել փուլային տարբերակով:
  29. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անունից հանդես եկող անձը Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչներին ընտրակաշառք է տվել:
  30. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գործող գրասենյակի համակարգողը, բարեգործության անվան տակ, անհատույց պայմանով խոստացել և տվել է ընտրակաշառք:
  31. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները, նույն կուսակցության աջակիցների օժանդակությամբ, Լոռու մարզի բնակիչներին գումարի տեսքով տվել են ընտրակաշառք:
  32. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցն ընտրակաշառք է առաջարկել ընտրողին, ինչպես նաև խոստացել հոգալ վերջինիս ՌԴ-Հայաստան և հակառակ ուղղություններով ավիատոմսերի ծախսերը, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է:
  33. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրը կուսակցության պատասխանատու անձանց հետ ընտրողին առաջարկել է ընտրակաշառք, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է։
  34. «Հայաստան» դաշինքի համակիրը, ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ընտրողին առաջարկել է ընտրակաշառք։
  35. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցը ընտրակաշառք է առաջարկել ընտրողին, ինչպես նաև խոստացել հոգալ վերջինիս ՌԴ-Հայաստան և հակառակ ուղղություններով ավիատոմսերի ծախսերը, որպիսի առաջարկը վերջինիս կողմից ընդունվել է:
  36. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գորիսի տարածքային գրասենյակի ղեկավարն ընտրողներին որպես ընտրակաշառք առաջարկել է վճարել աչքերի վիրահատության համար նախատեսված գումարը։
  37. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքային շտաբի ներկայացուցիչը ընտրողին խոստացել է մարել վերջինիս կողմից բարձր տոկոսով վերցված վարկային պարտավորությունները:
  38. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք խոշորացված համայնքներում գործող գրասենյակի համակարգողները ընտրողներին ընտրակաշառք են տվել:
  39. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում գործող գրասենյակների համակարգողները ընտրողներին առաջարկել են ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
  40. «Հայաստան» դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
  41. «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցները գումարի տեսքով խոստացել են տալ ընտրակաշառք, ինչն ընդունվել է ընտրողների կողմից:
  42. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրների կողմից Վանաձոր քաղաքի մի շարք քաղաքացիների խոստացել են գումարի տեսքով տալ ընտրակաշառք՝ ձևակերպելով որպես աշխատավարձ:
  43. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակիցների կողմից ընտրողին խոստացել են գումարի տեսքով տալ ընտրակաշառք, որը վերջինս ընդունել է»,- ասվում է հաղորդագրությունում:

 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: