Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց. Միրզոյան Իրանի դեսպանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ հարձակվել երկրի վրա Կվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածը ՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ Սիրիան մարդասիրական միջանցք է բացել արևելյան Հալեպից մարդկանց տարհանելու համար Որոշ մարդիկ ենթարկվում են բռնության, բայց վախենում են դիմել․ Գեղամ Նազարյան «Ավետ-Մգեր» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Լեհաստանն ապրիլի 1-ից կարգելի ռուսաստանցիների մուտքը երկիր ոչ կենսաչափական անձնագրերով ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել․ նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ Հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները համատեղ ստուգումներ են անցկացրել Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածում Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան «Մուտք Հայաստան»․ «Կերոն» զարգացման հիմնադրամի տարեվերջյան միջոցառումը Զվարթնոց օդանավակայանում

Մեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց. ՄիրզոյանԻրանի դեսպանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ հարձակվել երկրի վրաԿվերակառուցվի Երևանի Օղակաձև զբոսայգու որոշ հատվածըՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետՍիրիան մարդասիրական միջանցք է բացել արևելյան Հալեպից մարդկանց տարհանելու համարՈրոշ մարդիկ ենթարկվում են բռնության, բայց վախենում են դիմել․ Գեղամ Նազարյան«Ավետ-Մգեր» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառԼեհաստանն ապրիլի 1-ից կարգելի ռուսաստանցիների մուտքը երկիր ոչ կենսաչափական անձնագրերովՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել․ նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջԱնի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարումՀայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները համատեղ ստուգումներ են անցկացրել Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածումԼեհաստանի վարչապետը կանխատեսել է «աշխարհի վերջը»Ձմռան ամիսներին այս սխալները կարող են «սպանել» քո մեքենայի շարժիչըՀայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար. Վագիֆ Խաչատրյանի աղջկա գրառումըԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե ՄելիքյանGrok AI-ն այլեւս չի կարողանա «մերկացնել» մարդկանցԵրևանի կենտրոնում անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքով քրվարույթ է հարուցվել. 5 անձ ձերբակալվել էԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. ՖիդանՄահացել է Գագիկ Եգանյանը«Մուտք Հայաստան»․ «Կերոն» զարգացման հիմնադրամի տարեվերջյան միջոցառումը Զվարթնոց օդանավակայանումՈ՞ր մարզում է հանցավորության մակարդակը ամենից բարձրԻնչո՞ւ են հասուն տարիքի կանայք նախընտրում երիտասարդ տղամարդկանցՍուպերբունկերներով տներ՝ պատերազմի համար նախատեսված դիզայներական ապաստարաններովՄխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապվածLenta.ru-ն անդրադարձել է Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված երկաթուղային հարցին
Հայաստանին ուղղված ՌԴ-ի «փափուկ ուժի» նախագիծը կֆինանսավորվի նախագահական դրամաշնորհով․ OC Media
Ինքնագլորներից տուժածների 95%-ը հենց փոխադրամիջոցը վարած անձինք ենՄակրոնն արտակարգ նիստ է հրավիրել․ ReutersԻնչպես են զանգվածային լրատվամիջոցները սոցցանցերի միջոցով աննկատ փոխում մարդկանց տեսակետներըՀայաստանի վարած քաղաքականությունը չի կարող հանգեցնել ուկրաինական սցենարի կրկնությանըՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համարՎենեսուելայի իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են Թրամփի համակրանքի համար՝ գրում է El País-ըԿրեմլը սպասում է ԱՄՆ-ի արձագանքին՝ Պուտինի նախաձեռնությանը СНВ-ի շուրջԱմեն ինչ արել ենք և կշարունակենք անել ԻԻՀ՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու համար. ՓաշինյանԱՄՆ ավիակիրների հարվածային խումբը ուղևորվում է դեպի Մերձավոր Արևելք․ NewsnationՆախկին փոխնախարար Ալեքսեյ Սկլյարի դին հայտնաբերվել է զենքի կողքինԹրամփը ցանկանում է Գրենլանդիան դարձնել «Թրամփլենդ»՝ պնդում է նախկին դեսպանըՊատրաստ ենք շարունակական կապի մեջ լինել և պատասխանել բոլոր հարցերին․ Փաշինյանը՝ TRIPP-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասինՌուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԿապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումըԻրանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսք չկա․ գլխավոր հյուպատոսությունԿխթանվի ջերմատնային տնտեսությունների ոլորտում երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացածների ներգրավվածությունըԿխթանվի ջերմատնային տնտեսությունների ոլորտում երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացածների ներգրավվածությունըԴատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենքԴատական նիստերի պարբերականությունը խելամիտ դարձնենքՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱմասիայի տարածաշրջանի հայրենիքի պաշտպանները մեկնեցին ծառայությանԿան կանայք, որոնք հակված են անդադար բողոքելՉորս գերիների վերադարձն ու Սիրիային երկու դատապարտվածների փոխանցումը միմյանց հետ կապ չունեն. ՓաշինյանԱյդքան է գնահատվել աշխատանքը, ես չեմ եղել գնահատողը. Սինանյանը՝ 5-7 մլն դրամի պարգևավճար ստանալու մասին
Հայաստան

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը հայտարարություն է տարածել

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․

«Նոյեմբերի 8-ին, երբ ես հրաժարական տալով ազատվեցի ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից, հայտարարեցի, որ նպատակահարմար չեմ գտնում իմ ազատման առիթն ու պատճառները մանրամասնել եւ դրան կանդրադառնամ ըստ անհրաժեշտության ու պատեհ պահին:

Այսօր եւս այդ մասին չեմ ուզում խոսել, սակայն կարծում եմ, որ այս պահին ուղղակի պարտավոր եմ որպես ԱԱԾ բարձրաստիճան սպա, որպես ՀՀ քաղաքացի` անտարբեր չգտնվել եւ չլռել:

Առաջին հերթին դիմում եմ հանրությանը, ՀՀ բոլոր քաղաքացիներին, Արցախի եւ Սփյուռքի իմ հայրենակիցներին:

Վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելը առնվազն արդար չէ: Այո’, նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն եւ հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետեւանքներ առաջացնող սխալները, եւ հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ:

Բայց միեւնույն ժամանակ, նա հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, ով, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի: Հորդորում եմ ձեզ հանգիստ թողնել նաեւ նրա ընտանիքին, հատկապես որդուն, ով ազնիվ ու լավ երիտասարդ է, ինչը պնդելու համար ունեմ բավարար հիմքեր:

Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ եւ ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, եւ հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը:

Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը եւ զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի եւս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով եւ այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր:

Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, եւ եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովու’րդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով: Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել եւ չընդունել իր մեղքի բաժինը եւ պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում:

Պարո’ն վարչապետ, Դուք լավ գիտեք, որ պակաս հայրենասեր չեն Հայ հեղափոխական դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» եւ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր ողջ պատերազմի ընթացքում իրենց հնարավորությունների սահմաններում փորձել են անել առավելագույնը` հանուն մեր հայրենիքի, ուստի անհրաժեշտ է զերծ մնալ նրանց անհիմն պիտակավորելուց:

Առանձնահատուկ դիմում եմ ԱԱԾ իմ գործընկերներին, որոնց հետ անցել եմ ծանր, պատասխանատու 22 տարվա ծառայության ճանապարհ, ինչպես նաեւ ոստիկանության եւ իրավապահ մյուս մարմինների ներկայացուցիչներին: Ճիշտ գնահատելով արդի իրավիճակը` դեմ մի’ գնացեք ձեր խղճին, գործե’ք հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, ձեր գործառույթների շրջանակներում եւ բացառապես օրենքով:

Հիշե’ք, որ մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում ձեզնից յուրաքանչյուրի կայացրած որոշումը կարող է վճռական լինել իրավիճակի հանգուցալուծման համար: Ես վստահում եմ Ձեր փորձին ու ողջամտությանը:

Մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները պետք է լուծել ՄԻԱԿՈՒՌ եւ ՄԻԱՍՆԱԿԱՆ: