Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն են Մենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. Ալիև Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ Վաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն է Բժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծ Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողները Ես առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի Գալյան Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, Պեսկով Նախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալ

Էնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունիՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքը
Քաղաքականություն

Պարտված վարչապետը, թուրքի համար ղազագիր ստորագրած վարչապետը չի կարող առաջնորդել. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից։

Նա լրագրողներին հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 307.4-րդ հոդվածով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը)։

Վանեցյանը նշեց, որ իրեն մեղադրանք չի առաջադրվել, հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

«Երեւի թե Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը եւ բողոքի ձայն բարձրաձայնելն այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ պետք է աներ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս վիճակից խուսափելու համար, Վանեցյանն ասաց. «Ի սկզբանե պետք է արվեր ամեն ինչ, որ չլիներ այս պատերազմը։ Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ եւ ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում մենք հասնելու եք մի կետի, որից հետո լինելու է պատերազմ։ Եթե պարգեւավճարներ բաժանելու փոխարեն, ՍՈւ-30 կործանիչներ անիմաստ գնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը լսեր մասնագետներին եւ գներ օդը պաշտպանող զենք-զինամթերք եւ ճիշտ կառավարեր բանակը, այլ ոչ թե կառավարեր զուտ պոպուլիզմի տարրեր օգտագործելով, մենք այսօր չէինք ունենա այս պատերազմը կամ պատրաստ կլինեինք պատերազմի»։

Նա շեշտեց, որ կար անհրաժեշտություն օդը փակելու. «Այն դեպքում երբ այդ տեղեկատվությունը կար, որ այս պատերազմը լինելու է այլ մակարդակի, մարդկային գործոնը գրեթե դեր չի խաղալու։ Ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ամբողջ տեղեկատվական բազային Նիկոլ Փաշինյանը եւ Անվտանգության խորհուրդը տեղյակ են եղել մանրամասնորեն»։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ արցախյան հիմնահարցի լուծումն անգամ ադրբեջանական կողմը երբեք չէր մտածի, որ նման լուծման կարող է հասնել. «Մնացել է ընդամենը 2 հազար քառակուսի կիլոմետր, մենք հանձնել ենք 10 հազարից ավելի տարածք։ Նման խայտառակ փաստաթուղթ նման խայտառակ իրավիճակ ուղղակի չէր կարող լինել։ «Ֆեյսբուքով» պատերազմ չեն հաղթում, պատերազմ հաղթում են կոնկրետ գործով, կոնկրետ գործողություններով։ Հաշվի են առնում մասնագետների կարծիքները, հաշվի են առնում մեր ռազմական պոտենցիալը, հաշվի են առնում մեր արտաքին գորընկերների հետ հարաբերությունները։ Մենք արտաքին գրեթե բոլոր գործընկերների հետ փչացվել են մեր հարաբարերությունները»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր էր չստորագրել այս համաձայնագիրը, Վանեցյանն ասաց. «Եթե մենք հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր որեւէ բան չստորագրեր, թողներ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին, բայց որեւէ բան չստորագրեինք, Սյունիքով տարածք չտայինք Ադրբեջանին, Քարվաճառը, Լաչինը չտայինք։ Անհնար էր Քարվաճառը վերցնելը, Լաչինի մի հատվածն էլի կպահեինք, որից հետո ժամանակ կձգեինք եւ կամ ռազմական ճանապարհով կամ դիվանագիտական ճանապարհով կվերադարձնեինք մեր հողերը։ Սա դավաճանական ծրագիր էր, որը Նիկոլ Փաշինյանը եւ իր հետ մի քանի հոգին ի սկզբանե որոշված իրագործել են»։

Հարցին՝ արդյոք Կառավարության փոփոխման դեպքում ինքը տեսնո՞ւմ է նոր բանակցողի, Վանեցյանն ասաց. «Նոր բանակցող, նոր պայմաններ։ Բանակցողի դերում տեսնում եմ ազգային արժեքներ կրող ցանկացած պետական գործչի, որը գործում է ի շահ՝ ՀՀ-ի եւ Արցախի»։

Անդրադառնալով այսօր հրավիրած հանրահավաքին՝ Վանեցյանն ասաց, որ այն հրավիրվեց ոչ թե քաղաքական հարցեր կամ քաղաքական օրակարգ ունենալով, այլ ունենալով մեկ հարց՝ փրկել մեր հայրենիքն ու ազգային ինքնությունը.

«Այս պայմանագիրը դավաճանական պայմանագիր է։ Այս պայմանագրով վերանալու է Արցախի պաշտպանության բանակը, վերանալու են տարիներով կառուցված պաշտպանական շերտերը։ Այս պայմանագրով Հայաստանի տրամադրության տակ մնացած տարածքներում որեւէ մարդ չի բնակվելու, մարդիկ այնտեղ չեն գնալու, որովհետեւ այդ տարածքի վրա մարդիկ չունենալով անվտանգության երաշխիքներ, չեն գնալու։ Նույն պայմանագրում նշված է, որ տարածքներ կարող են վերադառնալ փախստականները եւ ապրեն համատեղ։ Ինչ է դա նշանակում, որ հայկական կողմը չի կարողանալու ապահովել իր ազգակիցների անվտանգությունը, որովհետեւ 4 կողմը լինելու են ադրբեջանական զորքերը։ Բնակչությունը դուրս է գալու Արցախից, Ստեփանակերտից եւ այնտեղ բնակվելու են ադրբեջանցիներ, առանց կռվի, առանց պայքարելու մենք հանձնեցինք ամբողջ Արցախը։ Անգամ ամենապրիմիտիվ ֆուտբոլային խաղի ժամանակ եթե թիմերից մեկը պարտվում է խայտառակ հաշվով, գլխավոր մարզիչը հրաժարական է տալիս։ Պարտված վարչապետ, թուրքի համար ղազագիր ստորագրած վարչապետ չի կարող առաջնորդել, ամոթ է, թասիբ ունեցեք, գնացեք»։