Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի» Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշում Հուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Շրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցում ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններով Դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի

Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը դասալիք է, նրա տեղն աղբամանում է, նա հանձնեց մեր հայրենիքը․Արթուր Վանեցյան

Իմ դասալիք լինելու-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր հրաժարականը պահանջած ընդդիմադիր գործիչը՝ գեներալների ոսադիրներով Շոշի դիրքերը թողել ու փախել է, իսկ այսօր հայտարարում է, որ բանակի կողքին կանգնած է։

«Մենք եղել ենք թե՛ Շուշիի մատույցներում, թե հենց Շուշիի մեջ, թե՛ ՊԲ –ի հրամանատարի անմիջական ցուցումով տարբեր ժամանակներ մեկնել ենք ամենածանր մարտերի վայր և իրականացրել ենք հատուկ գործողություններ։ Իմ զորախմբում ներգրավված են եղել ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ։ Ներգրվաված են եղել մտավորականներ, դասախոսներ, գիտնականներ, սովորական մարդիկ, մեր զորախմբին Արցախում միացել է նաև 25 հոգանոց կամավորների խումբ, որոնք տեսնելով մեր կազմակերպությունը, մեր առաջադրանքների կատարման արդյունավետությունը ցանկություն են հայտնել միանալ մեր զորախմբին»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հենց իրեն դիմում, Արթուր Վանեցյանն արձագանքեց․

«Որովհետև Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ինձ վարկաբեկելու արշավի շրջանակում փորձում է մանիպուլացնել հասարակությանը և ինձ ներկայացնել որպես դասալիք։ Պետական դավաճան եղանք, պետական հեղաշրջում իրականացնող եղանք, Ռուսաստանի գործակալ եղանք, կոռուպցիոներ եղանք, ոչ պրոֆեսիոնալ աշխատակից եղանք, անգամ պատերազմի առաջին օրերին ոչ ուղիղ մեղադրանք հնչեցվեց դավաճանության մասին, որից հետո խորհրդարանի կուսակցությունների հանդիպմանը ուղիղ հարց են տվել Նիկոլ Փաշինյանին, որ սենց բան ես գրել, ասել էր՝ հա, էդ տեղեկատվությունը չհաստատվեց, կեղծ էր, բայց հանրության մեջ մնաց, որ դավաճաններ կան։ Այ, ինքն է պառակտել բանակը, հատկապես երկրի ղեկավարը պետք է իմանա իր խոսքի արժեքը, էս մարդն իր խոսքի արժեքը չգիտի, նա զարթնում է մի բանի մասին է խոսում, երեկոյան այլ բանի մասին է խոսում, մյուս օրը, երբ հարցնում ես նախկին խոսացածի մասին, ասում է՝ ես նման բան չեմ ասել, բերում ես տեսանյութ ես ցույց տալիս, ասում է՝ կոնտեքստից կտրված է, իսկ եթե շատ է նեղն ընկնում, ասում է՝ դե, կարող է սխալվել եմ»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր դասալիք լինելու-չլինելու գնահատականը կտա Արցախի ՊԲ-ի հրամանատարությունը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

«Չեմ կարծում, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը կգար և երեկ կհանդիպեր դիրքը լքած դասալիքի հետ։ Դասալիքը Նիկոլ Փաշինյանն է, որը չի ծառայել բանակում, «դասալիք» է մնացյալ բոլոր հարցերում, որովհետև միշտ ամենապատասխանատու տեղերից փախել, ծլկել է։ Ամենամեծ դասալիքն ինքն ու իր շրջապատն են, որոնք բանակից ազատված մինչև պատերազմի սկսվելը գնում և կանգնում էին դիրքերում, նկարվում էին, զորքին շարում էին, էդ զորքը նորմալ չէր վերաբերվում, որ իրենց շարքում դասալիքներ կան»,- ասաց նա։

ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրեց, որ երբ ինքը հրաժարական էր տվել, Նիկոլ Փաշինյանն ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր, թե գերագույն գլխավոր հրամանատարի դեմ նման հայտարարություն անող գեներալի ուսադիրները պետք է հանել և շպրտել աղբամանը, իսկ ինքն էլ ի պատասխան նշել էր, թե ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբամանում։

«Ցավոք, ժամանակը շատ արագ եկավ, և Նիկոլ Փաշինյանի տեղն այսօր այդ աղբամանում է, որովհետև նա ծախեց, հանձնեց մեր հայրենիքը»,- նշեց ԱԱԾ նախկին տնօրենը՝ հավելելով, որ մեր բանակը կռվել է, ծանր մարտեր են եղել, բայց, ցավոք տարաքծներ էինք զիջում, բայց դա մեր բանակի մեղքը չէր, որովհետև մեծ թվով ուժերի դեմ էինք կռվում։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բանի դիմա՞ց է հանձնել հայրենիքի մի մասը, Արթուր Վանեցյանը նշեց, որ փաստեր չունի։