Հայաստան-Ռուսաստան. Ռազմավարական գործընկերություն
Պատերազմի այս բարդ փուլում հայաստանյան հանրությունը մեկ անգամ եւս համոզվեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ բարեկամ երկիրը: Հատկապես անցած շաբաթներին, երբ ընթանում էին ծանր եւ թեժ մարտեր, մենք տեսանք Ռուսաստանի ցուցաբերած աջակցությունը բոլոր ճակատներում:
Նախօրեին էլ Շուշիի մատույցներում տեղի ունեցած ճակատամարտը, որի ընթացքում հայկական ուժերը կարողացան հետ շպրտել ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական հերթական հարձակումը, եւս մի ապացույց է հայ-ռուսաստանյան սերտ համագործակցության, չէ որ «օդը փակելն» անհնար կլիներ առանց ռուսաստանյան կողմի ցուցաբերած աջակցության:
Պահանջվեց պատերազմ, արյունալի պատերազմ, որ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս հասկանան, թե ով է մեր իրական բարեկամը եւ դաշնակիցը: Շատերը հասկացան, թե ինչ կլիներ մեր հայրենիքի հետ, եթե չունենայինք Ռուսաստանի նման ռազմավարական գործընկեր եւ բարեկամ երկիր:
Հիշեցնենք նաեւ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ամբողջովին կատարում է իր դաշնակցային պարտավորությունները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթն Արցախի խնդրի վերաբերյալ իր հերթին հստակ մեսիջ էր ուղղված աշխարհին եւ առաջին հերթին Ադրբեջանին եւ Թուրքիային: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցները եւ շեշտադրումները Արցախի խնդրի վերաբերյալ որոշակի զսպաշապիկ են ադրբեջանաթուրքական դաշինքի համար:
Խաղաղության հաստատմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը եւս վկայում են, որ Մոսկվան անում է առավելագույնը պատերազմն օր առաջ ավարտին հասցնելու համար, համագործակցելով Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ:
Մեկ անգամ եւս շեշտենք, որ ըստ մամուլի վկայությունների, հայկական կողմից չի եղել մի դիմում, որը Մոսկվայի կողմից մերժված լինի: Ավելին, խոսքը ոչ միայն պաշտոնական, այլ նաեւ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող ոչ իշխանական ուժերի առաջարկների, խնդրանքների եւ դիմումների մասին է:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով