Լավրովը Արցախի հարցը քննարկել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ
Գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Խայկո Մաասի միջեւ, հայտնում է https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4415450 Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ուշադրության կենտրոնում են եղել Դոնբասում ներուկրաինական հակամարտության խնդիրները: Քննարկվել են Շփման խմբում բանակցությունների ընթացքը եւ խաղաղ կարգավորման «նորմանդական ձեւաչափը»: Ընդգծվել է Կիեւի, Դոնեցկի եւ Լուգանսկի, որպես հակամարտության կողմերի, ուղղակի երկխոսության, ինչպես նաեւ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ միջնորդական ջանքերի անհրաժեշտությունը՝ Մինսկի միջոցառումների փաթեթը եւ Փարիզի «նորմանդական ձեւաչափի» գագաթաժողովի 2019թ. պայմանավորվածությունները կատարելու նպատակով:
Տեղի է ունեցել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մտքերի փոխանակում: Հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մոսկովյան հայտարարության մեջ ներառված պայմանավորվածությունների շուտափույթ կատարման անհրաժեշտությունը:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ