Հրաշքների շարքից. Ջալալ Հարությունյանը դուրս է եկել կոմայից
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին չորեքշաբթի օրը անջատել են արհեստական շնչառության ապարատից և արթնացրել արհեստական կոմայից: Քանի որ վնասվածքները հիմնականում վերջույթների այրվածքներ են և գլխի հեմատոմա, առաջին օրերին արհեստական կոմայի մեջ են պահել, որ օրգանիզմը հասցնի վերականգնվել: Կոմայից արթնացնելուց հետո ստուգվել է ՊԲ բանակի նախկին հրամանատարի՝ հաղորդակցվելու, արտաքին ազդակներին արձագանք տալու ունակությունը: Այս առումով բժիշկները որոշակի մտավախություններ են ունեցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կոմայից հանելուց հետո բժիշկները լավատեսորեն են տրամադրված՝ հրամանատարը լիովին հաղորդակցվում է, որևէ հետևանքներ չկան, ինչը շատ հուսադրող է։ Առաջիկայում այրվածքների բուժման խնդիրն է լուծվելու և նա կկարողանա վերադառնալ լիարժեք կյանքի: Ինչպես մեզ ասացին, նման կազդուրումը ավելի շատ հրաշքների շարքից էր, քան բժշկության:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ