Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի» Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշում Հուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Շրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցում ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններով Դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց

Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արցախ

Լավրով. Մենք կաշխատենք թուրք գործընկերների հետ՝ Ղարաբաղում հետագա էսկալացիան կանգնեցնելու համար

Բանակցային ձեւաչափի, այդ թվում՝ դրա ընդլայնման եւ փոփոխության վերաբերյալ շատ առաջարկներ կան: Այդ թեման վերջերս քննարկվել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ԼՂ հարցով նոր ձեւաչափ ստեղծելու առաջարկին, ըստ որի՝ առանցքային արտաքին խաղացողներ կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան:

«Չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական կարգավորման հնարավորության մասին դիրքորոշմանը: Երկու ժողովուրդներին դիտարկում ենք որպես բարեկամական եւ եղբայրական, մենք չենք կարող կիսել նման ձգտումները: Հօգուտ բացառապես քաղաքական կարգավորման հանդես են եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները: Հենց համանախագահների «եռյակն» է այդ վաղեմի հակամարտության հաղթահարման նպատակով միջնորդության համընդհանուր ճանաչում ունեցող ձեւաչափը:

Այդ կապակցությամբ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ադրբեջանցի եւ հայ գործընկերները հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությամբ հաստատել են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը:

Այնուամենայնիվ, մենք կողմ ենք համագործակցությանը բոլոր գործընկերների, այդ թվում կողմերի հարեւանների հետ, որոնք հնարավորություն ունեն ազդել պրոտագոնիստների վրա, որպեսզի պայմաններ ստեղծեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծմանը»,-ասել է Լավրովը:

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը չափազանց կախված չի՞ դարձել Թուրքիայից տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու հարցում՝ Սիրիայից եւ Լիբանանից մինչեւ Ղարաբաղ, Լավրովը նշել է. «Մոսկվան եւ Անկարան սերտորեն համագործակցում են, եւ նրանք կարող են ճկուն, պրագմատիկ մոտեցում դրեւորել եւ առաջնորդվել ռազմավարական տեսլականով: Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են ամենատարբեր տարածաշրջաններում ճգնաժամները կարգավորելու ուղղությամբ»:

«Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը սկզբունքայնորեն տարբերվում է: Կրկնեմ՝ երբեք չենք թաքցրել եւ չենք թաքցնում, որ չենք աջակցում ճգնաժամի ուժային կարգավորմանը, ձգտում ենք հասնել մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը: Կարեւոր է, որպեսզի ինչպես կողմերը, այնպես էլ արտաքին գործընկերները խստորեն հարգեն հրադադարի մասին պայմանավորվածությունները, հսկողական մեխանիզմ ստեղծեն եւ վերսկսեն բովանդակալից բանակցային գործընթացը կոնկրետ գրաֆիկով: Եվ չնայած նրան, որ կայուն հրադադարի հասնել չի հաջողվել, մենք շարունակում ենք կիրառել մեր ամբողջ ազդեցությունը տարածաշրջանում, կաշխատենք թուրք գործընկերների հետ՝ հետագա ռազմական սցենարը կանգնեցնելու, կողմերի միջեւ երկխոսությունը հարթելու եւ Բաքվին ու Երեւանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար»,-հավելել է Լավրովը: