«Միասին կպաշտպանենք մեր արժեքները». Կուրցը պատասխանել է Փաշինյանի ցավակցական գրառմանը
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանցլեր Կուրցը Twitter-ում պատասխանել է վարչապետ Փաշինյանի գրառմանը՝ նշելով. «Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»:
Վիեննայում նոյեմբերի 2-ին զինված մի քանի մարդ կրակոցներ են հնչեցրել քաղաքի 6 տարբեր վայրերում: Հարձակումներից մեկը եղել է սինագոգի մոտ, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Ընդհանուր առմամբ՝ սպանվել է 4 մարդ, ավելի քան տասը վիրավոր է: Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համակիր էր: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայի բնակիչներին կոչ էր արել դուրս չգալ տներից՝ նշելով բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ:
ՀՀ վարչապետը գրել էր. «Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, համբերություն եմ մաղթում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ