ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում չեն բացառում, որ Լեռնային Ղարաբաղի մարտերում կռվող Սիրիայից և Լիբիայից բերված վարձկանները կարող են ներթափանցել Ռուսաստան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նման վտանգը հերքել, անկասկած, չի կարելի»,-գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում. կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ ռիսկերը:
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել էր, որ ըստ իրենց տեղեկությունների, հակամարտության գոտի են ակտիվորեն բերվում վարձկաններ Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, ընդ որում՝ խոսքն արդեն հազարավոր ծայրահեղականների մասին է:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ