«Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ
Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թիկունքային գործով զբաղված տղամարդկանց զինվորագրվելու կոչ արեց: «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ կոչն արդեն իսկ լայն արձագանք է գտել:
«Արդեն բավականին շատ մարդիկ արձագանքել են՝ թե՛ կուսակցության ներսից, թե՛ անծանոթ մարդիկ, որոնք ուղղակի վստահում են Արթուր Վանեցյանին՝ հաշվի առնելով, գնահատելով իր փորձը, անցած ուղին ու կենսագրությունը»,- ասաց Հակոբյանը:
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարի խոսքով՝ Արթուր Վանեցյանն այս պահին Երևանում է և զբաղված է կազմակերպչական աշխատանքներով:
«Հիմա իրականացնում ենք գրանցման փուլը, ըստ օրենքի, կարգի, կան որոշակի փուլեր, որ պետք է անցնի ջոկատը, ինչից հետո կորոշվի, թե ռազմաճակատի ո՞ր մասում և ե՞րբ «Հայրենիք» ջոկատը կանցնի իր հերթապահությանը»,- ասաց նա:
Մեր հարցին, թե Արթուր Վանեցյա՞նն է գլխավորելու «Հայրենիք»-ի ջոկատը, Հակոբյանը պատասխանեց.
«Միանշանակ, Արթուր Վանեցյանը լինելու է ջոկատի հրամանատարը»:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում