ՔՊ վարչության անդամները Կառավարությունում են․ նրանք հանդիպում են վարչապետի հետ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները կառավարության շենքում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները Կառավարության շենքում են, բայց արդյո՞ք հանդիպում կա, թե՞ ոչ, չեմ կարող ասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետն այս պահին «Իմ քայլը» խմբակցության հետ է հանդիպո՞ւմ։
«Պարբերաբար նման հանդիպումներ լինում են, արտառոց դեպք չի։ Սա հերթականներից է, նախկինում էլ է եղել, բայց այնպիսի արտառոց հանդիպում չէ՝ ինչպիսին է օրինակ, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումը»,- նշեց Մանե Գևորգյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետն այսպր հանդիպում է ունեցել Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ: նախօրեին էլ մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ Հանրապետականը, փակ քննարկման ձևաչափով հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի այդ, երեկ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ