Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս
Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում։ Այս մասին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին ուղղած իր շրջաբերական նամակում շեշտել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը։
«Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Հատկապես Սփյուռքը, իր քարոզչական ու հարաբերական լայն հնարավորություններով կոչված է բարձր պահել Արցախի ճանաչման դրոշը։ Արդարեւ, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման որեւէ քայլ իր կարեւոր նպաստը կարող է բերել միջազգային համայնքին կողմից Արցախի անկախության ճանաչման գործում», նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում։ Արամ Ա Վեհափառը հանձնարարել է թեմերի առաջնորդ սրբազաններին, ազգային կառույցներին ու հարակից մարմիններին հետեւողական աշխատել Արցախի միջազգային ճանաչման համար։
Նորին Սրբությունը միաժամանակ հիշեցրել է, որ «գործնական բոլոր միջոցներով պետք է շարունակենք մեր ամբողջական ու անվերապահ աջակցությունը Հայոց բանակին։ Հայոց բանակը մեր հպարտությունն է, մեր ազգի ու հայրենիքի գոյության երաշխիքն է, բոլոր ճակատներում մեր հերոս տղաները պայքարում են գիշեր-ցերեկ եւ պատրաստ են իրենց արյունը թափել հանուն Արցախի անկախության»։
Նշվում է նաեւ, որ Վեհափառ Հայրապետը նաեւ հոգեւոր առաջնորդների, միջեկեղեցական կառույցների եւ կազմակերպությունների հետ իր շփումնրում շարունակելու է մեծ կարեւորություն տալ Արցախի ճանաչման հարցին։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում