Հսկայական անելիք ունենք
Արցախի նախագահի խորհրդական, Արցախի հայտնի քաղաքական գործիչներից Դավիթ Բաբայանն այսօր անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հակառակորդի կողմից Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ջանքերով հայտարարված հերթական հրադադարի խախտմանը, հատուկ կարեւորեց Ռուսաստանի դերակատարումը խաղաղության հաստատման գործում, այդ երկիրն անվանելով եղբայրական:
Դավիթ Բաբայանը շատ եւ կարեւոր մեսիջներ փոխանցեց հանրությանը, մեկ անգամ եւս ընդգծելով, թե ինչ հսկայական դերակատարում ունի Ռուսաստանը այս հիմնախնդրի կարգավորման գործում, այսօրվա լարվածությունը սառեցնելու եւ բանակցային սեղան վերադարձնելու հարցում։
Եւ հիմա մենք պետք է փորձենք հասկանալ, իսկ խաղաղության վերջնական հաստատումից հետո նաեւ ոչ միայն հասկանալ, այլ նաեւ պարզել, թե ովքեր եւ ինչու էին ոչ միայն վերջին 2-2,5 տարիների ընթացքում, այլ շատ ավելի վաղուց մեր երկրում հակառուսական տրամադրություններ հրահրում, փորձում հնարավորին չափ վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները: Կար մի հանրային շերտ, որի գոյության միակ իմաստը հակառուսականությունն էր. եւ նրանք լրատվական դաշտում են, ԱԺ-ում, հանրային այլ հարթակներում։
Հիմա շատերին հասկանալի է, որ նրանց գործունեության հիմնական թիրախը եղել է Հայաստանի թուլացումը, Հայաստանն ավելի խոցելի դարձնելը: Եւ այժմ, երբ առավել քան ակնհայտ է, որ միայն Ռուսաստանն է տիրապետում ռեալ լծակների խաղաղություն հաստատելու համար, ինչ ահռելի աշխատանք են կատարում այդ երկրի առաջին դեմքերը, համագործակեցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների հետ, ապա առավել քան պարզ է դառնում, թե ինչու էին այդ ուժերը, որոնք քողարկվում էին մարդու իրավունքների պաշտպանների, արեւմտամետների դիմակներով, փորձում վատթարացնել հայ-ռուսական հարաբերությունները:
Եւ եթե դա նրանց վերջնականապես հաջողվեր, ապա այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ, եւ Դավիթ Բաբայանն էլ վստահ չէր հայտարարի, որ եթե այս անգամ էլ Ադրբեջանը խախտի հրադադարը, ապա Ռուսաստանը եւ համանախագահող մյուս երկրներն արդեն այլ լեզվով կպարտադրեն խաղաղությունը:
Խաղաղությունից հետո մենք հսկայական անելիք ունենք նաեւ արտաքին քաղաքականության ճակատում՝ վերականգնելու, ավելի ճիշտ բոլորովին նոր մակարդակի հասցնելու համար Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, բարելավելու նաեւ Հայաստանի հարաբերությունները մյուս բնական դաշնակից երկրների հետ, որոնք առանձնապես շատ էլ չեն։
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ