«Այն բոլոր մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք, իհարկե, պետք է ամեն ձևով օգտակար լինեն». Դավիթ Բաբայան
Հայաստանյան տասնյակից ավելի կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ հրատապ կարգով «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ։
Հայ Հեղափոխական Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացնելով հայտարարությունը՝ հատուկ ընդգծեց, որ ՀՀ քաղաքական դաշտի կուսակցություններն անցնող օրերի ընթացքում, այսինքն՝ պատերազմը հայտարարելուց հետո, ցուցաբերել են բացառիկ համերաշխություն և միասնականություն:
«Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը հայտարարելուց ժամեր անց, Հայաստանի քաղաքական դաշտի շուրջ 14 քաղաքական ուժեր, մի կողմ դնելով բոլոր քաղաքական տարաձայնությունները, ընդգծեցին, որ բոլորս կանգնում ենք Հայոց բանակի կողքին, հայոց երկու պետությունների կողքին, և իրենց բոլոր ուժերն ու հնարավորությունները ներդնելու են, որպեսզի միասնաբար կասեցնեն ագրեսոր թշնամու գործողությունները և միասնաբար հասնեն հաղթանակի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը»:
168.am–ը Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե Արցախում ի՞նչ կարծիք ունեն 13 կուսակցությունների առաջարկի մասին, և այս պահին այն որքանո՞վ կարող է օգտակար լինել։
«Այս պահին ներքաղաքական ընդհանուր հարցերի վերաբերյալ չեմ խոսի, սակայն մեկ բան կասեմ, որ այն բոլոր մարդիկ, որոնք ունեն փորձ, գիտելիք, իհարկե, պետք է ամեն ձևով օգտակար լինեն։ Թե ինչ ձևով դա պետք է լինի, արդեն պետք է որոշվի տեղում։ Կրկնում եմ՝ այն մարդիկ, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիք՝ լինի նախկին ղեկավար թե զինվորական, կարծում եմ՝ պահն այնպիսին է, որ նրանց ներուժը պետք է օգտագործվի: Այսքանը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում