Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնությունը լիարժեք կերպով չի կատարվում․ Լավրով
Եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնությունը լիարժեք կերպով չի կատարվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից առաջ, որը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։
ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն արձանագրել է, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցած ուրբաթ կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներով հրադադարի մասին համաձայնություն էր ձեռք բերվել։ Սակայն տեսնում ենք, որ այն առայժմ լիարժեք կերպով չի կատարվում, եւ մարտական գործողությունները շարունակվում են։ «Մենք հույս ունենք, որ շփումները, որոնց մեջ ենք ձեզ հետ եւ ադրբեջանցի հարեւանների հետ, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունների գծով, թույլ են տալիս ապահովել համաձայնության լիակատար կատարումը, որը ստորագրվել է եռակողմ ձեւաչափով»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում