Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները Հունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար Քննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրները
Հայաստան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է խաղաղության աղոթք

Հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Սուրբ Պատարագի ավարտին, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց խաղաղության մասնավոր աղոթք, որը Նորին Սրբության տնօրինությամբ նույն օրը պետք է վերառաքվեր նաև Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում։

Հայոց Հովվապետը, Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հավատացյալ ժողովուրդը միասնաբար աղոթեցին՝ հայցելով, որ Տերը խաղաղության մեջ ապահով ու անսասան պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, անառիկ՝ հայրենյաց սահմանները, ամուր և քաջ՝ հայոց զորականներին։ Ներկաներն իրենց հայցը բարձրացրեցին առ Աստված նաև վիրավորների ապաքինման, նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։

Մինչ աղոթքի արարողությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը բերեց ներկա ժողովրդին։

«Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»

(Ա Կորնթ. ԺԴ 33):

Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ Մեր,

Այսօր համախմբվել ենք միասնական աղոթքի՝ Բարձրյալն Աստծո օրհնությունն ու զորակցությունը հայցելու Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի ու մեր ժողովրդի խաղաղության և անվտանգ ու ազատ կյանքի հարատևության համար։

Անհանգստությամբ ու տագնապով, ցավով ու վրդովմունքով լեցուն 14 օրեր ապրեցինք, միաժամանակ ապրեցինք հայրենյաց պաշտպան մեր զավակների խիզախությամբ ու հայրենասիրությամբ պատմական դարձած օրեր: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը, շարունակելով ռազմատենչ իր քաղաքականությունը, ներգրավելով նաև Սիրիայից բերված վարձու ահաբեկիչների, ռազմական լայնածավալ գործողություններ սկսեց Արցախի դեմ: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով ծանր մարտերում ընկան հարյուրավոր երիտասարդներ, զոհվեցին քաղաքացիական անձեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Հրթիռակոծվեց նաև Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, ինչը մեկ անգամ ևս վկայում է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, որը շարունակվում է Ադրբեջանում տասնամյակներ շարունակ` նպատակ ունենալով տեսնել Արցախը դատարկված հայությունից և աստվածապարգև մեր հավատքի բազում վկայություններից, որոնք Արցախի հողում ամենուր են՝ դարերով կառուցված։ Արդարև, դարեր ի վեր մեր թշնամիները նույնպես իմացել են, որ մեր հավատքն է մեզ ամուր պահում մեր հողին և զորացնում հույսով ու սիրով ապրելու, արարելու և հաղթելու:

«Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության»,- ասում է առաքյալը: Մեզ խաղաղության կոչած մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներով ենք մենք ապրել մեր կյանքը և ձգտել ենք, որ հաստատուն լինի խաղաղ գոյակցությունը մեզ շրջապատող երկրների ու ազգերի հետ, ինչպես որ ավետարանեցին հրեշտակները Փրկչի Ծննդյան բերկրալի առիթով. «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»։ Հիրավի, պատերազմի և խաղաղության միջև մեր ընտրությունը խաղաղությունն է՝ հաստատված ճշմարտության և արդարության վրա։ Սակայն հաճախ ստիպված ենք եղել մարտնչելու՝ հանուն խաղաղության, հանուն ազատ ու անկախ ապրելու մեր արդար իրավունքի։ Հերթական անգամ մեզ պարտադրված այս պատերազմում մեր քաջարի զավակները, որպես խաղաղության մարտիկներ, կենաց և մահու պայքարի ելան՝ մեր հայրենիքի լուսավոր գալիքի տեսլականով մահվան հանդիման չերկնչելով ու չերկմտելով, հերոսաբար դիմակայելով արհավիրքներին ու նեղություններին։ Հավատքի ու հայրենասիրության նրանց օրինակը հուսավառեց ու համախմբեց մեր ողջ ժողովրդին և պարծանքով լցրեց մեր հոգիները:

Սիրելիներ, մենք բոլորս պարտք ու պատասխանատվություն ունենք միշտ լինելու միասնական ու համախմբված՝ մեր հայրենիքը պաշտպանելու, մեր պետականությունը զորացնելու, Հայաստանն ու Արցախը շեն ու բարգավաճ, պայծառ ու ծաղկուն դարձնելու առաքելության մեջ։ Մենք պարտք ու պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու ազգային այն նվիրական նպատակներին, այն սրբություններին, որոնց համար պատերազմեցին ու անմահացան մեր ժողովրդի արժանավոր ու ընտիր զավակները։ Հայոց բանակի մեր քաջ զինվորների արիության ու փառապանծ սխրանքի ուղենշած ճանապարհը առաջնորդում է մեզ անպայմանավոր հայրենանվիրումի, հանձնառություների ու ազգասիրության աննահանջ ընթացքի։ Քանզի մեր հայրենյաց պաշտպանների զորության ակունքը նաև միասնական, համախմբված, ուժեղ ու վստահելի թիկունքն է։

Խաղաղության մեր աղոթքներում ու մաղթանքներում այսօր շարականագրի խոսքով գովաբանենք մեր նոր հերոսներին, ովքեր արիաբար վանեցին թշնամուն, վարդագույն արյամբ պսակեցին հարազատ հողը և իրենց անձերն ընծայեցին որպես բանավոր պատարագ հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։ Մեր զոհված հերոսները մեր նորօրյա նահատակներն են, որոնք հողի մեջ ընկած ցորենի հատիկի ավետարանական խորհրդով բազում արդյունքներ են տալու՝ ի խնդիր հայրենիքի հզորության ու անպարտելիության, իրենց լուսեղեն օրինակով ազգաշեն ու հայրենասեր մեծագործությունների ոգեշնչելով մեզ և գալիք սերունդներին։ Հավերժ փառք, խոնարհում և աղոթք մեր նորօրյա նահատակների խնկելի հիշատակին։ Հանգստություն նրանց անմահ հոգիներին երկնային արքայության լուսեղեն օթևաններում։ Փառք և խոնարհում հայրենյաց պաշտպան մեր հերոսների ծնողներին, ովքեր, ցավն ու տագնապը իրենց հոգիներում, արիության գործերի ոգեշնչեցին իրենց զավակներին մարտի դաշտում և հայրենիքի պաշտպանության հանձնառությունների՝ թիկունքում։

Մենք հավատում ենք, սիրելիներ, Եսայի մարգարեի տեսիլքին, ըստ որի՝ պիտի գա ժամանակ, երբ ժողովուրդները «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից` մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել» (Բ 4): Այս մաղթանքով ու տեսլականով գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ի մասնավորի Ռուսաստանի Դաշնության կողմից ներդրված մեծ ջանքերը հրադադարի հաստատման և բանակցությունների վերսկսման գործում, որոնք, հուսով ենք, կամրագրեն խաղաղությունը տարածաշրջանում և կապահովեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Ադրբեջանի կողմից անընդհատ խախտվող հրադադարի լարված և փխրուն իրավիճակում հայոց բանակի քաջարի մարտիկները շարունակում են մշտարթուն հսկել հայրենիքն ու հայրենյաց սահմանները, և աննկուն են նրանց, ինչպես և մեր ողջ ժողովրդի ոգին ու վճռականությունը՝ աննահանջ ու հաղթական մնալու հայրենիքն ու անկախ կյանքը պաշտպանելու սրբազան գործում։

Այժմ միասնական աղոթք բարձրացնենք առ Ամենակարողն Աստված մեր վիրավոր զավակների ապաքինման, մեր նահատակված քաջարի զինվորների և պատերազմի արհավիրքներին զոհ դարձած հայորդյաց հոգիների հանգստության համար։ Թող Տերը խաղաղության մեջ պահի Հայաստան և Արցախ մեր հայրենիքը, Իր Սուրբ և պատվական Խաչի նշանով հալածի երևելի և աներևույթ թշնամիներին, մեր ժողովրդին պահպանի չարի բոլոր փորձանքներից, ամուր պահի մեր հաղթական հավատքն ու ոգին։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, թող պահի մեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով (Փիլիպ. Դ 7), այժմ և միշտ և հավիտյանս․ ամեն»։