Արգիշտի Կիվիրյան. Հաստատապես հնարավոր է գտնել մեկ քիփլիկ խաղաղասեր պետություն, ով կճանաչի Արցախը
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, մեկնաբանելով, թե ինչպիսի լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան կանգնեցնու համար, նշեց․ «Այսագրեսիան փակուղի մտցնելու եւ այն վիժեցնելու համար կերեւորագույն քայլերից մեկը կարող է հանդիսանա այն, որ աշխարհի որեւէ երրորդ պետություն, կապ չունի՝ ինչ չափերի եւ ազդեցության, հայտարարի Արցախի ճանաչման մասին։
Իհարկե, այս պատերազմում հայ զինվորի կամքը ու սխրանքը անմահ է ու այն ոսկե տառերով կգրվի հավիտենական հայ ազգի պատմության մեջ, սակայն պետք է հասկանալ, որ պատերազմները կանգնեցվում են ոչ միայն առաջնագծում։ Այդ ճանաչումը կստեղծի բացարձակ նոր իրավիճակ եւ ընդունակ է հենց Ադրբեջանում ստեղծելու բազմաթիվ հարցեր ու խնդիրներ։ Թուրքիայի դրդմամբ լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսած Ադրբեջանում բազմաթիվ զոհեր տվող եւ զրկանքներ կրող շարքային քաղաքացիները ու քաղաքականացված խմբերը կտեսնեն, որ ագրեսիան ընդամենը հանգեցրեց, նպաստեց ճանաչմանը եւ արդյո՞ք այդ ագրեսիայի շարունակությունը չի բերի ճանաչումների շղթայական ռեակցիայի։ Եվ կհնչեն հարցադրումներ, որ գուցե ճանաչումների շղթայական ռեակցիայից խուսափելու միջոցը ռազմական գործողությունները դադարեցնելը ու բանակցությունների սեղանի վերադառնալն է։
Հայության արտաքին ողջ ռեսուրսները այս պահին պետք է ուղղվեն այս խնդրի լուծմանը։ Հաստատապես հնարավոր է գտնել մեկ փոքրիկ, քիփլիկ խաղաղասեր պետություն, որը կցանկանա մտնել պատմության մեջ որպես այս տարածաշրջանում ընթացող պատերազմը դադարեցնող գործոն»։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս