Արցախի անկախության ճանաչման հարցում հույզերը լավ դաշնակից չեն
Ադրբեջանի կողմից սկսած պատերազմական գործողություններից քիչ անց կառավարող ուժի տարբեր ներկայացուցիչներ, ընդդիմադիր ուժեր, հանրային շրջանակների որոշ ներկայացուցիչներ արտահայտվում են Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օգտին: Չկասկածելով նրանց ազնվության եւ հայրենասիրական մղումների վրա, այնուհանդերձ, այս պահին նման կաեւոր քայլից առաջ անհրաժեշտ է պարտադիր ծանրութեթեւ անել բոլոր ռիսկերը, բոլոր հետեւանքները:
Մասնավորապես, այս իրավիճակում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դեպքում.
1. Թուրքիային ակամա արհեստական խթան կնվիրենք հակամարտությանն ավելի բացահայտ միջամտելու համար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
2. Կկորցնենք այն շահեկան դիրքը, որ այսօր ունենք միջազգային հարթակում: Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրության, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ավելի ու ավելի ընկալելի է, իսկ ճանաչման դեպքում իրավիճակը գլխիվայր կշրջվի, կգործի բումերանգի էֆեկտը:
3. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, միջազգային այլ առաջնորդների հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցներից հետո, առանց նրանց հետ այս հարցի քննարկման, մեղմ ասած, կարժանանանք չհասկացվածության։
4. Մենք պարզապես դեմարշ կհայտարարենք Մինսկի խմբի համանախագահներին, Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին։
5. Ռազմաճակատի գծում իրավիճակն անհամեմատ ավելի կթեժանա, իսկ մենք մեր ձեռքով ավելի կփոքրացնենք բանակցությունների տանող ճանապարհը: Ի վերջո մի պահից այդ բանակցությունները սկսվելու են:
Այլընտրանքային նախագծեր խումբ

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս