Իշխանությունը դնում է պարտադրանք, որը բնակչությունը չի կատարելու, իսկ հետո ժողովրդին մեղադրելով՝ արդարացնելու է իր ձախողումները
Այս որոշման ոչ մի ռացիոնալ բացատրություն չեմ կարող տալ: Հավանաբար, դիմակներ կրելու վրա այդքան շեշտ դնելն ու բնակչությանը տեղի-անտեղի պարտադրելը մեկ նպատակ կարող է հետապնդել՝ քողարկել լիազոր մարմնի գործողությունները, որոնք իսկապես պետք է արվեին, որ համաճարակի դեմ պայքարում պետությունը հաջողությունների հասներ, և չեն արվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կարանտինային պայմաններում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կարգին, սանիտարահամաճարակային անվտանգության կանոններին, որոնց համաձայն՝ բացօթյա որոշ տարածքներում դիմակ դնելը պարտադիր է, որոշներում՝ ոչ:
«Սա հետագայում կարող է չարված աշխատանքի արդարացում լինել: Լիազոր մարմինը, իմանալով, որ բնակչության կողմից բացօթյա վայրերում դիմակ դնելն ընդունելի չէ, և դրան չեն հետևելու, պարտադրանք է դնում, որ հետո ասի՝ մարդիկ են մեղավոր: Մեղավոր գտնելու ամենահեշտ տարբերակը այնպիսի պարտադրանք դնելն է, որը չի կատարվելու է, և իմանալով, որ այդպես էլ լինելու է՝ կարելի է դրա վրա հղում կատարել ու արդարացնել իրենց ձախողումները»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ անգամ ոչ մասնագետը կարող է հասկանալ, որ բաց վայրում դիմակ կրելն իմաստ չունի:
Նրա խոսքով՝ ստեղծվում է թվացյալ պատկեր, թե համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ ամեն ինչ իրականացվում է, բայց այդպես չէ: «Արդյունքում թողել ենք՝ համաճարակն իր բնական հունով ընթանա, բայց փոխարենը տարբեր հրամաններ ենք արձակում, մասնագետներին տարբեր անմիտ թղթաբանություններով ծանրաբեռնում: Ամեն ինչ մանիպուլյացիաների դաշտում է, մեղավորներ են փնտրում՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով քաղաքացիների վրա: Դա իշխանական օղակներին տարբեր մարդկանց վրա ճնշումներ գործադրելու հնարավորություն է տալիս»,-ասաց նա:
Վերջինս ընդգծեց՝ հակահամաճարակային միջոցառումներն ունեն հստակ տրամաբանություն, և երբ այդ ցանկում թեկուզ մեկ փոքրիկ բաղադրիչ բաց է թողնվում, ամբողջ շղթան խախտվում է, և համաճարակը շարունակում է զարգանալ:
«Կորոնավիրուսի սկզբնական շրջանում եղան սահմանափակումներ, սակայն նույն այդ ընթացքում կոնտակտավորների բացահայտումն ու թեստավորումը լիարժեք չիրականացվեց, մարդկանց հսկումը, անգամ մեկուսացման պայմաններում, լիարժեք չիրականացվեց: Օրինակ՝ ինքնամեկուսացում էին սահմանում ինչ-որ անձի համար, բայց չէին հետաքրքրվում, թե, օրինակ, սննդի հարցն ինչպես է լուծելու, մի անգամ զանգում էին պարետատնից, բայց չէին աջակցում, քաղաքացին էլ ստիպված հեռախոսը տանն էր թողնում, որ չտեղորոշվի ու կարողանա գոնե խանութ գնալ, քանի որ այլ տարբերակ չուներ»,-ասաց նա՝ նշելով, թե այս բոլոր գործողություններն ու դրանց համակարգումը էական նշանակություն ունեն:
«Առողջապահական համակարգի ապաշնորհ կառավարման հետևանքնով է, որ այսքան զոհեր ունեցանք, իսկ այս գործելակերպի պայմաններում եթե նոր բռնկում լինի, էական խնդիրներ կառաջանան»,-ամփոփեց Ռուբեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ամբողջ տարածքում՝ 2020-ի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվել է կարանտին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...