Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 12-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 408, մահացության ցուցանիշը՝ 307:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 15 408
2. Ռուսաստան – 7245
3. Իրան - 4750
4. Ադրբեջան – 3715
5. Թուրքիա – 3427
6. Վրաստան –520
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 307
2. Իրան – 273
3. Ռուսաստան – 127
4. Թուրքիա –83
5. Ադրբեջան – 55
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 12-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 172, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 45 675 է, մահվան դեպքերինը՝ 1192:
Մեկ օրում առողջացածների թիվը 171 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 605, փաստացի բուժվողներինը՝ 2878 (մեկ օրում նվազել է 2-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը:


















































Հայաստանի բնակչության 3 տոկոսը կորոնավիրուսի դեմ կպատվաստվի AstraZeneca-ի պատվաստանյութով
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք մեկ օրում
Չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները (տեսանյութ)
«Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ». Անահիտ Հարությունյան (տեսանյութ)
Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...