Դատարանը կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի տղային
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ Գուրգեն Արսենյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Կարեն Ֆարխոյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է Տ. Բաղյանի միջնորդությունը և Գ. Արսենյանը, ով Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին է և կասկածվում է Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Տ.Մ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ, կալանավորվեց:
Գ. Արսենյանին տեղափոխելու են քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր էր տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է իր հոր՝ Գ. Արսենյանի տան խոհանոցային աշխատակցուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:
Սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր դիմել Գ. Արսենյանի տան խոհանոցի աշխատակցուհին և հայտնել, որ նրա որդին իրենց տան խոհանոցում դանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել է 20 հազար դրամ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...