Հանրակրթական չափորոշիչների հեղինակներից ոմանք ընդգրկված են հայ-թուրքական համատեղ ծրագրերում. Ռուբեն Մելքոնյան
Հանրակրթական չափորոշիչների հեղինակներից ոմանք ընդգրկված են հայ-թուրքական համատեղ ծրագրերում, որոնք վերաբերում են կրթությանը, դասավանդման առանձնահատկություններին, էլ ավելի կոնկրետ պատմության դասավանդման առանձնահատկություններին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ նշեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մի ծրագիր կա, որը կոչվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացին աջակցություն. «Այդ ծրագրերի շրջանակում 2017-ին հրատարակվել է մի գիրք «Հայաստանում եւ Թուրքիայում պատմության դասավանդման վերաբերյալ. քննադատություն եւ այլընտանք» վերնագրով: 2019-ին նույն ծրագրով հրտարակվել է եւս մի գիրք, որը կոչվում է «Հայաստանի եւ Թուրքիայի համար պատմության դասավանդման ալտերնատիվ մոդուլներ»: Հայկական կողմից հեղինակներն են Լիլիթ Մկրտչյան, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյան, Միգրացիայի կոմիտեի նախագահ Արմեն Ղազարյանը: Նախաբանում նշվում է, որ այս աշխատանքը միտվծ է ստեղծված պատմաբանների ցանցի շնորհիվ նպաստել դասագրքերի ռեֆորմին: Ես ենթադրում եմ, որ սա առնչություն ունի չափորոշիչների հետ: Ներկայացվում են մի շարք առաջարկներ, թե ինչպես խաղաղասիրաբար ոճով դասավանդել պատմություն»,-ասաց Մելքոնյանը:
Նա մի քանի մեջբերումներ արեց. «Առաջարկներից մեկը՝ դասավանումն իրականացնել ազգայնականության դեմ քննադատական մոտեցմամբ՝ պատմությունը հեռացնելով պետականակենտրոնությունից, պատմության դասագրքերում ընդգրկել մարգինալացված , անտեսված, լռեցված խմբերին, տեղ տալ տղամարդու եւ կնոջ իրավահավասարությանը, ֆեմինիստական շարժումներին: Առաջարկվում է դասագրքերում մեծ տեղ տալ հասարակական շարժումների պատմությանը եւ մեծ անդրադարձ ԼԲԳՏ անձանց իրավունքների համար մղված շարժումներին: Որեւէ անդրադարձ հայկական ազգային ազատագրական շարժումներին, ԽՍՀՄ-ում հայկական այլախոհական շարժմանը այս գրքում չկա»:
Նա անդրադարձավ «ազգայանականություն» տերմինին հայաստանում Թուրքիայում՝ նշելով, որ Թուրքիայում այն մեկ իմաստ ունի, իսկ Հայաստանում կան «ազգայնականություն» եւ «ազգայնամոլություն» տերմիննները, որտեղ առաջինը ասոցացվում է հայրենասիրության հետ: Նրա խոսքով, Թուրքիայում, օրինակ, ազգայնական է համարվում Աթաթուրքը, եւ նույն նժարի վրա պետէ է դիտարկվեն Անդրանիկը, Նժդեհը եւ մնացած բոլորը. «Սա մեթոդական սխալ է հայկական եւ թուրքական դասագրքերում դասավանդումը ուսումնասիրել նույն հարության մեջ:
Երկրորդը, Թուրքիայում ազգայնական տերմիը բացասական են ընկալում հիմնականում հասարակության մարգինալ խմբերը, որոնք ազդեցություն չունեն Թուրքիայի քաղաքական, հասարակական կյանքում: 84 միլիոնանոց Թուրքիայում մարգինալ խմբի առաջարկած մոդուլները որեւէ վտանգ չի ներկայացնում այդ պետության համար, իսկ մեզ համար, որը կանգնած է ազգային արժեհամակարգի դեմ արտաքին ու ներքին հարձակումների փաստի առջեւ, տվյալ պահին իշխանության մեջ ընդգրկված անձանց մասնակցությունը նման ծրագրերին եւ դրանց ընդգրկումը չափորոշիչների մեջ, ուղղակի վտանգավոր է մեր պետությանհամար»,-ընդգծեց Մելքոնյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...