«Մանդատային» փոխհարաբերություններ. Վերաքննիչը ԼՀԿ-ի հայցը վարույթ է ընդունել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-Արման Բաբաջանյան «մանդատային» փոխհարաբերությունները հետաքրքիր ընթացք են ստանում։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԼՀԿ-ի հայցը՝ «Արման Բաբաջանյանի մանդատն իրենց հետ վերադարձնելու» գործով։
Մենք գրել էինք, որ դրանից առաջ ԼՀԿ-ն ԿԸՀ-ի որոշման դեմ դիմել էր վարչական դատարան։ ԿԸՀ-ն, հիշեցնենք, հրաժարվել էր վերականգնել նրանց կորցրած մանդատը, որը պատկանում է ԼՀԿ-ն լքած Արման Բաբաջանյանին։
ԼՀԿ-ում կարծում են, որ օրենքով սահմանված կարգը խախտվել է՝ ԱԺ պատգամավորների մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին, եւ դա վերականգնելը ԿԸՀ-ի գործառույթն է։ Այս ամենից հետո ԼՀԿ-ն որոշել էր բողոքարկել ԿԸՀ որոշումը։
Խմբակցությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան, որը մերժվել է այն հիմքով, որ խմբակցությունը որպես դիմումատու սուբյեկտ հանդես գալու իրավունք չունի, քանի որ իրավաբանական մարմինը կամ ֆիզիկական անձինք կարող են վարչական հայց ներկայացնել, իսկ խմբակցությունը ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը։
Ուստի դիմել էին վերաքննիչ դատարան՝ ստանալու նախադեպային որոշում, որ խմբակցությունն էլ կարող է դիմել։ Հայցը վարույթ է ընդունվել, ինչը ԼՀԿ-ում մեծ ոգեւորություն է առաջացրել, որ այն իրավաչափ է, եւ, ըստ ամենայնի, կստանան նախադեպային որոշումն ու կկարողանան բողոքարկել նաեւ ԿԸՀ որոշումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է