Հաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում է
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում է։ Նա այցելել է «IN Groupe» ընկերության փաստաթղթերի արտադրության գրասենյակ, որտեղ այս օրերին իրականացվում է նոր կենսաչափական փաստաթղթերի որոշ տեսակների առաջին օրինակների տպագրության հաստատումը։
Նելլի Դավթյանը հանդիպումներ է ունեցել ընկերության փաստաթղթերի արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի, կենսաչափական համակարգի ներդրման ծրագրի դիզայներների, տպագրության մասնագետների հետ։
Արդեն հաստատված են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ մասնավորապես՝ կացության կարգավիճակի, բնակության օրինականությունը հավաստող և օտարերկրյա դիվանագետի քարտերը։
Հաստատման են ներկայացվել փախստականի, քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտերը։
Փախստականի, քաղաքացիություն չունեցող անձի և ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձի նույնականացման քարտերը անձը հաստատող նոր տեսակի փաստաթղթեր են. դրանք տարիներ շարունակ նախատեսված են եղել ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, սակայն գործնականում չեն կիրառվել։
Քննարկվել են նաև ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրին, դրա հաստատման փուլերին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել համակարգի ներդրման փոխկապակցված գործընթացներին՝ անձնագրի շապիկի, տվյալների էջի, վիզա էջերի հաստատման ժամանակացույցին, ինչպես նաև ինքնասպասարկման «բոլորը մեկում» գործընթացի բաղադրիչներին։
Փաստաթղթերը, ինչպես ՀՀ քաղաքացու նույնականացման քարտը, արտադրվելու են բարձր ստանդարտներով՝ կենսաչափական տվյալներով, անվտանգային բաղադրիչներով:
Քարտերի հաստատման գործընթացը բաղկացած է մի քանի բաղադրիչից․ դիմային հատվածի երանգավորում՝ ելակետային նոմինալ տարբերակն ու դրա թույլատրելի շեղումները, դարձերեսի երանգավորում՝ ելակետային նոմինալ տարբերակն ու դրա թույլատրելի շեղումները, տվյալների դաշտերի տեղակայում, լամինացում, ուլտրամանուշակագույն լույսի համար նախատեսված անվտանգային և գեղարվեստական ձևավորում։ Թույլատրելի շեղումների շրջանակն անզեն աչքով հնարավոր չէ նույնացնել, այս գործընթացը ենթադրում է որակի ստուգում, այդ թվում անվտանգային ստուգում՝ հատուկ լաբորատոր չափումներով, ապահովագրում է այն իրավիճակից, երբ տպիչ մեքենայի մաշվածությունը կամ օգտագործվող նյութերը տարբեր տարիներին որևէ կերպ ազդեն այսօր հաստատվող որակի վրա, այն միաժամանակ ապահովագրում է հաստատվող փաստաթղթերի որակը պայմանագրի ողջ ընթացքի՝ տասը տարիների համար։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է