Այն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր Արմենիա
Ռիտա Սարգսյանին շատ սիրում եմ, այն երգը, որ կա, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ ե՛ւ նախկինում, ե՛ւ ներկայում բոլոր առաջին տիկիններին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է վաստակավոր արտիստ Մհեր Արմենիան:
«Նա պատմել է, որ առաջիկա ընտրություններին որպես «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ մասնակցելու որոշում չունեն, ՔՊ-ի պարտություն չի ակնկալում եւ անձամբ սատարում է Փաշինյանի խաղաղության օրակարգին: Մեր հարցին՝ իսկ մոտ ապագայում հնարավո՞ր է ընտանիքով տեղափոխվի Կիրանց, որտեղ պատն է բաժանում գյուղացիներին ադրբեջանցիներից ու խաղաղ ապրի, երգիչը զարմացավ՝ ինչո՞ւ պետք է Երեւանից Կիրանց տեղափոխվի. «Ես երեւանցի եմ, Երեւանում եմ ապրում, գործերս Երեւանում են, ինչի՞ գնամ, հասնեմ Կիրանց»:
Իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երգիչն ինչի՞ դիմաց փոխեց իր դիրքորոշումը հարցին, նա պատասխանեց՝ հիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը. «5 տարի քննադատել եմ իշխանությանը, եկել է մի պահ, որ վերանայել եմ իմ կարծիքը: Եթե ժողովուրդն է ընտրում այս իշխանությանը, դա չես կարող հերքել: Ինձ համար որոշում եմ կայացրել, որ իշխանությանը ընտրի ժողովուրդը, չեմ գնալու իշխանության եւ պետության դեմ: Ինչքան էլ պահանջես հրաժարական, մեկ է, այդքան պահանջեցի, ոչ մի հրաժարական չեղավ, վարչապետը շարունակում է աշխատել»:
Մենք նրանից նաեւ հետաքրքվեցինք՝ առաջիկայում մի սիրուն երգ պատրաստվո՞ւմ է ձոնել Աննա Հակոբյանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ 3-րդ նախագահի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին նվիրել է, ի պատասխան ասաց. «Ռիտա Սարգսյանին շատ սիրում եմ, մինչեւ օրս հիշում եմ նրա բարեգործությունները…այն երգը, որ կա, որը նվիրեցի տիկին Ռիտային, ես դա նվիրում եմ ե՛ւ նախկինում, ե՛ւ ներկայում բոլոր առաջին տիկիններին»:
Մհեր Արմենիան առաջիկա ընտրություններին ակնկալում է՝ հեռանա ընդդիմությունը, իսկ ՔՊ պարտություն չի ակնկալում»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է