Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հատկանիշներով (յուրացում, վատնում)։
Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ քրեական գործի առիթ է հանդիսացել այն, որ Վաչագան Ղազարյանը իր կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին, պետական պահպանության ծառայության աշխատակից վարորդ է տրամադրել. ՊՊԾ-ի 6 այլ աշխատակից հսկել են Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրը։
ՀՔԾ-ից հայտնեցին, որ քրեական գործով մեղադրայի կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ նկատմամբ նախկինում հարուցվել էին քրեական գործեր՝ ապօրինի հարստանալու, դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ, բայց գործերն այդպես էլ դատարան չհասան եւ նախաքննության փուլում կարճվեցին՝ Վ.Ղազարյանի ու նրա կնոջ նկատմամբ դադարեցնելով քրեական հետապնդումը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է