Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ
«Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանին, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածում են վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։
Հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ ՀՀ ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման և տենդերների հայտարարման կանոնների խախտման մեջ։
Ըստ տեղեկությունների, քննության համար հիմք են հանդիսացել տվյալները, համաձայն որի՝ Գեղամ Վարդանյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորվել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա։ Մասնավորապես, նոր պայմաններ են առաջ քաշել կապալառուների առջև, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար և մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ։
«Գեղամ Վարդանյանը ԵՏՀ-ում իրականացնում է նախարարի գործառույթներ և կոչված է համակարգելու ներքին շուկաների և ինֆորմացիզացիայի աշխատանքները, որոնք բառացիորեն ձախողել է։ Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Վարդանյանի պաշտոնեական անգործության հետևանքով տապալվել է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման աշխատանքները, ինչը միտված է ապահովելու Եվրասիական տնտեսական հաձնաժողովի անդամ երկրների մաքսային և այլ թվայնացված ընդհանուր համակարգերի շահագործման անխափանությունը»,-ասաց մեր զրուցակից ԵՏՀ պաշտոնյան՝ ընդգծելով, թե կա վարկած, որ հայկական կողմը միտումնավոր է անգործություն դրսևորում՝ հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է