Շիրակցի հովիվի կյանքը փրկած երկու շները սատկել են օձի խայթոցից
Շիրակի մարզի Նոր Արթիկ գյուղի 23-ամյա հովիվի կյանքը թունավոր օձից փրկած նրա 2 գամփռները սատկել են օձի խայթոցից: Նոր Արթիկի գյուղապետ Վարդգես Ներսիսյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի կեսօրին:
«Հովիվը կովերին է տարել դաշտ, շները հոտառությամբ զգացել են օձի մոտենալը, գնացել են օձի ուղղությամբ, հովիվն էլ նրանց հետեւից է գնացել: Շները հարձակել են օձի վրա կռվել են, օձը խայթել է նրանց, շներից մեկը 5 րոպե հետո է սատկել, մեկն էլ գյուղ վերադառնալուց հետո: Օձին վնասել էին, օձն էլ է սատկել: Կարեւորը հովիվին չի խայթել օձը, գյուղից 6 կմ հեռավորության վրա է դեպքը տեղի ունեցել, որ խայթեր էլ չէր կարող հասնել գյուղ»,- պատմեց գյուղապետը:
Նա նշեց, որ հովիվը ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, ծառայությունից հետո գյուղի գործերով` անասնապահությամբ է զբաղվում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է