Վահե Գրիգորյանը միակն է, ով լինելով ՍԴ դատավոր, երբեւէ չի կրել դատավորի հատուկ համազգեստը
Արդեն երկու ամիս է, ինչ Սահմանադրական դատարանում իրավազոր աշխատակարգային նիստեր տեղի չեն ունեցել։ ՍԴ կայքում դեռեւս նիստեր հրավիրելու Հրայր Թովմասյանի ստորագրությամբ կայացված աշխատակարգային որոշումներն են, սակայն նիստերը տեղի չեն ունենում, գրում է pastinfo-ն։
ՍԴ նիստերի ժամանակացույցն արդեն 2 ամիս է չի համալրվում ոչ մի նոր նիստով, քանզի ՍԴ երկու ամիս իրավազոր աշխատակարգային նիստեր չի գումարել, որպեսզի նոր նիստի որոշում կայացնի։
Հուլիսի 7-ին, 14-ին, օգոստոսի 25-ին նախատեսված ՍԴ նիստերը չեն կայացել։ Հաջորդ նիստը նախատեսված է սեպտեմբերի 1-ին, որի վերաբերյալ որոշումը կայացվել է մինչեւ երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը՝ հունիսի 22-ին։
ՉԻ բացառվում, որ առաջիկայում ականատես կլինենք, որ ՍԴ կայքում նիստերի ժամանակացույցն առհասարակ դատարկ կլինի:
Սեպտեմբերի 1-ին նախատեսված 4 նիստերից 3-ը հաստատ չեն կարող կայանալ, քանզի դրանցով գործող զեկուցող դատավորներ են նշանակված Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ օրենքով սահմանված ժամկետում չի նշանակել նոր զեկուցող դատավորներ ու այլևս չի կարող նշանակել այդպիսի դատավորներ, քանզի ժամկետները սպառվել են։
Սա նշանակում է, որ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի պատճառով դիմող սուբյեկտները պարզապես զրկված են սահմանադրական արդարադատություն ստանալու հնարավորությունից֊։ Ի դեպ ՍԴ կայքի Սահմանադրական դատարանի դատավորներ բաժնում բոլոր դատավորները ներկայացված են հատուկ համազգեստով, բացի դատավոր Վահե Գրիգորյանից։
Նա մինչ օրս դատավորի հատուկ համազգեստը հագնելու երջանկություն չի ունեցել։ Դատավորի պաշտոնը ստանձնելուց հետո շուրջ մեկ տարուց ավելի նա ինքնակամ հրաժարվել է իր պարտականությունները կատարելուց, հետևաբար չի մասնակցել ՍԴ որևէ նիստի։ Իսկ 2020 թվականի հունիսի 26-ից հետո հայտարարել է, որ այսուհետ պատրաստ է մասնակցել ՍԴ աշխատանքներին, սակայն ՍԴ-ն է հայտնվել իրական ճգնաժամի մեջ ու ոչ մի իրավազոր նիստ չի գումարել֊։
Արդյունքում՝ նա ՍԴ դատավոր հատուկ համազգեստ այդպես էլ չի հագել։ Չի բացառվում, որ ՍԴ-ի այս ճգնաժամը շարունակվի կամ ինքը հրաժարական տա ու դառնա մարդկության պատմության մեջ այն միակ դատավորը, որը ոչ մի դատական նիստի չի մասնակցել ու ոչ մի անգամ դատավորի հատուկ համազգեստ չի կրել։



















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է