Կտուցի նմանվող ծնոտ, փշոտ պատյան և թեփուկավոր հաստ պոչ․ Ֆլորիդայում նախապատմական արարածներ հիշեցնող կրիաներ են հայտնաբերել (լուսանկարներ)
Ֆլորիդայում ձկների և վայրի բնության պահպանության հանձնաժողովի կենսաբաններն անցած շաբաթ հայտնաբերել են Macrochelys suwanniensis տեսակի երեք կրիայի, որոնցից մեկը 45 կգ է կշռում, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ հայտնաբերված կրիաների ճշգրիտ գիտական անվանումը Macrochelys suwanniensis է՝ կրիաներ, որոնք տարածված են ԱՄՆ-ի հարավ-արևելքում և գտնվում են անհետացման վտանգի տակ։
Հանձնաժողովը նախապատմական արարածներ հիշեցնող կրիաներին ուսումնասիրում է 2014 թվականից ի վեր։ Նրանց հաշվարկներով՝ 45 կգ քաշով արուն, 20 և 29 կգ քաշերով էգերը կարող են 40-ից մինչև 80 տարեկան լինել․ կրիաներն ունեն կտուցի նմանվող ծնոտներ, փշոտ պատյաններ և թեփուկավոր հաստ պոչեր։
Հաղորդվում է, որ կենդանիներին լուսանկարելուց և անհրաժեշտ հետազոտություններ անցկացնելուց հետո նրանց բաց են թողել վայրի բնություն։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն