Դաշնակահար Եվա Գեւորգյանը Գրան պրի եւ հատուկ մրցանակ է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում
Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, «Երազարտ» ծրագրի սան Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition): Բացի այդ, դաշնակահարուհին հատուկ մրցանակ է ստացել՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։ Այս անգամ օնլայն ձևաչափով կայացած մրցույթի ժյուրիի անդամներն իրենց հիացմունքն են արտահայտել տաղանդավոր երաժշտի կատարողական վարպետության եւ արտիստիզմի վերաբերյալ։
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 22 երկրի 400-ից ավելի երաժիշտ։ Ամեն տարի փառատոնն անցկացվում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում՝ համախմբելով աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներին եւ նպաստելով նրանց մասնագիտական զարգացմանը։ Մրցույթի նպատակներից է նաեւ նպաստել մշակութային փոխանակությանն ու հայտնաբերել երիտասարդ տաղանդներին։
«Մեզ համար մեծ հպարտություն է, որ Եվա Գեւորգյանը եւս մեկ հաղթանակ է գրանցում միջազգային ասպարեզում։ Տաղանդավոր դաշնակահարուհին միշտ բարձր է պահում հայ կատարողական դպրոցի անունն ամենահեղինակավոր հարթակներում։ Մեծ ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ վերջերս Գեւորգյանը ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ մեծանուն մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Ոչ բոլոր արտիստներն են արժանանում նման պատվի»,-նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Երազարտ» ծրագրի ղեկավար Արման Պադարյանը:
Եվա Գեւորգյանն այժմ պատրաստվում է մասնակցել Ֆ․ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, որն ավանդաբար անցկացվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այն համավարակի պատճառով հետաձգվել է եւ կանցկացվի 2021 թվականին։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է