Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր Արմենիա ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ) Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն Սիմոնյան Սեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր Ադրբեջանն սկսել է գազի մատակարարումներն Ավստրիա եւ Գերմանիա Լեհաստանը հուլիսին ԱՄՆ-ից կստանա առաջին F-35 կործանիչները Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան Ես «օրենքով գող» կամ քրեական հեղինակություն ընկեր չունեմ. Հայկ Սարգսյան Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Այն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». ՍթարմերԱդրբեջանն սկսել է գազի մատակարարումներն Ավստրիա եւ ԳերմանիաԼեհաստանը հուլիսին ԱՄՆ-ից կստանա առաջին F-35 կործանիչներըՍամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարանԵս «օրենքով գող» կամ քրեական հեղինակություն ընկեր չունեմ. Հայկ ՍարգսյանՄինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրության իսկությունը. փաստաբանԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմՀաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում էԿան ուսուցիչներ ու զինվորականներ, ովքեր ԱԺ պատգամավորից ավելի շատ են գումար ստանումԲոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն ՍիմոնյանՎլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը. ԿրեմլՇնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին. նրա խոսքը սխալ է թարգմանվել. Ալեն Սիմոնյանը՝ Ֆիդանի հայտարարության մասին636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025-ին վճարած մաքսատուրքի գումարը. ՊԵԿ Եկեղեցու բարենորոգումը որպես անհետաձգելի հրամայական․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արք.ՏերտերյանՀամայնքային ոստիկանները ձերբակալել են տերմինալներից գողություն կատարող հանցավոր խմբիԻրանում ձերբակալել են 3 հազար ահաբեկչի եւ անկարգությունների մասնակցի. TasnimԶինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել էԵրկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարում էր Ադրբեջանը. սա հիմք է ստեղծում Ադրբեջանի՝ այս ենթակառուցվածքի նկատմամբ հատուկ կարգավիճակի հավակնությունների համար. ՄամեդյարովԵս չեմ լինի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակումԿասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունըՄեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ եւ բազմասեզոնայինԵրևանի և Կապանի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն12-ամյա աղջիկն ընկել է 25-րդ հարկի պատուհանից և ողջ մնացելՄորն ու նրա 3 անչափահաս երեխաներին փրկարարները տեղափոխել են հիվանդանոցՀարավային Կորեայում դատարանը նախկին նախագահին դատապարտել է 5 տարվա ազատազրկմանՏավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտելՎաղարշապատ քաղաքում տուն է այրվելԳրենլանդիան անվտանգության հարցում կարող է հույսը դնել Եվրամիության վրա․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԹրամփը խոստացել է աջակցել Գազայի տեխնոկրատական ​​​​Պաղեստինյան ինքնավարությանըԳերմանիան անցյալ տարվա վերջին օրենք ընդունեց, որը վերականգնում էր զինվորական ծառայությունըՕրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակում, որևէ թերացում կամ բացթողում թույլ չի տրվի. ԻԻՀ դեսպանատան զեկույցըԱրման Ծառուկյանը հայտնել է, թե որքան գումար կա իր անձնական հաշիվներումՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի վերաբերյալ նիստը՝ Իրանի դեմ ագրեսիան արդարացնելու փորձ է․ ՆեբենզյաՌոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստըՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած գումարը գաղտնի է պահվումԹեհրանը կփորձի իրադարձությունները ներկայացնել որպես ներքին հարց, սակայն այս դիրքորոշումն լիովին կեղծ է և մոլորեցնող. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչԹրամփն Իրանի մասին. մենք նախօրեին շատ կյանքեր փրկեցինքԵրևանում կմեկնարկեն փոսային նորոգման հիմնական աշխատանքներըՌուսական հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկը, որտեղ մահացել են նորածիններ, տնային կալանքի է ենթարկվելՄոսկվայի շահերը Հայաստանին չեն հետաքրքրում. ԶատուլինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 14-ից 15-ըԹրամփը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդիցOptimax բրենդի կեղծ ախտահանիչներ են վաճառվում. ահազանգում է պաշտոնական ներմուծողը. Hetq.am
Հայաստան

«Նուբարաշենի» դատապարտյալին տանջել են էլեկտրաշոկով. Պայքար գողականների դեմ

«Հրապարակ» թերևթը գրում է. «Նոր Հայաստանի իրավապահներն անզիջում պայքար են սկսել հանցագործ աշխարհի ներկայացուցիչների դեմ: Հիմնական միջոցները խուզարկություններն են, զենքի եւ արգելված նյութերի փնտրտուքի պատրվակով անմարդկային հաշվեհարդարները, որոնց մասին տեղեկատվությունը սպրդում է մամուլ: Տարբեր ՔԿՀ-ների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներն անցած շաբաթ դիմակներով ու մահակներով մտել են կալանավորների խցեր եւ բռնություններ կիրառել անօգնական մարդկանց՝ դատապարտյալների եւ կալանավորների նկատմամբ:

Այս փաստը, որը, ի դեպ, արդարադատության նախարարությունը հաստատեց, մեծ աղմուկի առիթ դարձավ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ, հանդիպել ծեծված երեք անձանց հետ, արձանագրել նրանց ստացած մարմնական վնասվածքները, ապա օմբուդսմենը դիմել էր դատախազություն՝ փաստերն ուսումնասիրելու պահանջով, իրավապաշտպանները դատապարտող հայտարարություններով հանդես եկան, մամուլում հրապարակումներ եղան: Ծեծվածները հիմնականում չեն բողոքում՝ հանցագործ աշխարհի եւ կալանավայրերում չգրված օրենքների արգելքները չխախտելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, այս անգամ բողոքողներ, այնուամենայնիվ, եղել են:

Մասնավորապես, բռնությունների զոհերից մեկը՝ «Նուբարաշենի» 60-րդ խցի դատապարտյալ Արման Խոստիկյանը, որն ավտոմեքենա գողանալու մեղադրանքով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, որտեղ պատմել է, թե ինչպես են իր հետ վարվել ՔԿԾ հատուկ ջոկատի աշխատողները, որոնց նա անվանում է դահիճներ, «իրենց սադիստական ախորժակները բավարարող»: Նաեւ հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես էին Միխայիլ Սահակաշվիլու օրոք Վրաստանում նույնատիպ սադիստները քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անվան տակ խոշտանգում կալանավորներին, նրանց ենթարկելով այլասերված պատիժների, եւ թե ինչպես այդ սկանդալն անդրադարձավ Սահակաշվիլու իշխանության վարկանիշի վրա ու վերջնահաշվում, ոմանց կարծիքով, դարձավ իշխանափոխության պատճառներից մեկը:

«Հարգելի պարոն Փաշինյան, նախ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ես ոչ մի ենթամշակույթի չեմ պատկանում, չեմ պատկանել եւ չեմ պատրաստվում պատկանել կամ պաշտպանել ինչ-որ ենթամշակույթի շահերը: Այս ամենը գրավոր գրում եմ, որ ոչ մեկի մտքով չանցնի, որ այդ պայքարի անունի տակ Ձեզ սպեկուլյացիաների ենթարկեն ու փորձեն մոլորեցնել»,- այս կարճ նախաբանից հետո դատապարտյալ Խոստիկյանը պատմում է, որ հեռախոս պահելու համար իրեն պատժախուց են տեղափոխել, ապա նկարագրում, թե ինչպես են պատժախցում պահվելու տասներորդ օրը՝ օգոստոսի 23- ի առավոտյան ժամը 8-ին, քրեակատարողական ծառայության աշխատակիցները՝ առանց դիմակի, էլեկտրաշոկերով զինված, մտել իր պատժախուցը, ձեռնաշղթաներ անցկացրել եւ «քացու տակ» գցել իրեն, ապա պատճառաբանելով, որ հրաման են կատարում, սկսել են տանջել էլեկտրաշոկով:

Երբ դատապարտյալն ասել է, որ կդիմի Փաշինյանին, հայհոյելով ու ծիծաղելով՝ նրան պատասխանել են․ «Մենք Փաշինյանի հրամանն ենք կատարում»: Ահա թե ինչու Արման Խոստիկյանը որոշել է, որ «եթե անցյալում թաքուն էին անօրինականություններ անում, ապա հիմա բացեիբաց են անում»:

Ծեծված դատապարտյալը նաեւ հարցնում է երկրի ղեկավարին, հիշեցնելով ապօրինությունների համար պատժելու նրա խոստումները: «Բայց միթե պատժելու խոստումը միայն հասարակ ժողովրդին էր վերաբերում, իսկ ուժային կառույցները չպե՞տք է պահպանեն օրենքը… Առաջնահերթ՝ Ձեզ, հետո էլ հասարակ ժողովրդին սպեկուլյացիայի ու մոլորության ենթարկելով, թե, իբր, պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ, բայց ակամա հիվանդ կալանավորների վրա հագեցնում են իրենց սադիստական ախորժակները:

Այս անգամ լավ է, որ «Նուբարաշեն» բանտի ադմինիստրացիան եւ պետը մեծատառով մարդիկ են, որոնք րոպե առաջ ներս մտան ու փրկեցին ինձ դահիճների ձեռքից: Ես չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե նրանք մի քիչ ուշանային»,- գրում է դատապարտյալ Խոստիկյանը, տուրք տալով բերդի կանոնին՝ «ոչ մի վատ բառ ադմինիստրացիայի հասցեին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում