Հայկ Չոբանյանը Կոտայքի մարզպետ, Սիփան Փաշինյանը՝ Իջեւանի քաղաքապետ
«Իրավունք» թերթը գրում է. «Առնետները սովորաբար լքում են խորտակվող նավը, սակայն քաղաքական առնետավազքը երբեմն բթացնում է խորտակման վտանգն ու ողբերգությունից փրկվելը դառնում է անհնարին…
Ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում հայտնված Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում որդեգրել են «սգահան» լինելու իրենց տարբերակը, իսկ ահա իրականության զգացումը կորցրած ՙառնետները՚ կարծես թե չեն պատրաստվում առիթը բաց թողնել եւ հրաժարվել թակարդի բուրավետ պանիրներ խժռելու իրենց ցանկությունից:
Իջեւան քաղաքում վերջին օրերին բավականին սկանդալային լուրեր են շրջանառվում: Փաշինյանամերձ շրջանին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ Իջեւան քաղաքում վերջին օրերին սենսացիոն լուրերը շատերի զարմանքն են հարուցել:
Մեր աղբյուրի խոսքով` Նիկոլ Փաշինյանի գլխում նոր «հանճարեղ» գաղափարներ են հղացել, համաձայն որի` Կոտայքի մարզպետի պաշտոնը, որն արդեն տեւական ժամանակ է, ինչ թափուր է, պետք է ստանձնի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Մեր աղբյուրի պնդմամբ` ուշագրավ է այն, թե ով է փոխարինելու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին: Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը քանի որ քաջ գիտակցում է, որ Իջեւանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանը Իջեւանում չսիրված եւ հասարակության կողմից չընդունված մեկն է, այդ իսկ պատճառով վերջինս որոշել է մարզպետի պաշտոնը նվիրել հենց նրան` զերծ մնալով առաջիկայում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների խայտառակ պարտությունից:
Մեր աղբյուրը նաեւ նշում է, որ Նիկոլ Փաշինյանի նոր որոշմամբ` Իջեւանի
քաղաքապետի թեկնածու առաջիկայում առաջադրվելու է ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը: Մեր աղբյուրի դիտարկմամբ` Նիկոլ
Փաշինյանը անցյալի ազդեցության տակ է մնացել եւ կարծում է, թե Սիփան Փաշինյանը վայելում է նախկինում ունեցած էյֆորիկ սերն ու հարգանքը>:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է