Ձուկը ջրում՝ «բազար» են անում
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվորեն քննարկվում է Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների միավորման եւ մեկ ընդհանուր՝ Գերագույն դատարան ստեղծելու՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշումը։
Չնայած այս թեմայի շուրջ կարծիքները բազմազան են, այդ թվում՝ շատ են այն պնդումները, որ այս գործընթացը ֆեյք օրակարգ է եւ իշխանություններն ընդամենը շոու են անում, այդուամենայնիվ, որոշ շրջանակներ բավականին ոգեւորված են ու առանձնակի ակտիվություն են դրսեւորում։
Մասնավորաբար, իրավաբանական հանրույթի որոշ ներկայացուցիչներ, չնայած հարցը դեռ նախնական քննարկման փուլում է, իսկ իշխանությունները շարունակում են ՍԴ ձեւավորելու գործընթացը, շնչակտուր կուրծք են ծեծում եւ ամեն կերպ պաշտպանում Գերագույն դատարանի թեման:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս «թիմում» ոմանք պարզապես ցանկանում են հնարավոր բոլոր տարբերակներով սիրաշահել իշխանություններին եւ հույս ունեն ապագայում համալրել դեռեւս մշուշի մեջ գտնվող Գերագույն դատարանի կազմը։
Ավելին, թերթին տեղեկություններ են հասել, որ նախկին պաշտոնյաներից մեկը, որը նույնպես ոգեւորված է այս գաղափարով, տարբեր շրջանակներում հայտարարում է, թե ինքն արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, եւ իշխանությունները Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը վստահելու են իրեն։ Մի խոսքով, ճիշտ հայտնի ասացվածքի մոտիվներով. «Ձուկը ջրում՝ բազար են անում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է