Moderna-ի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն իմունային պատասխան է առաջացրել եւ՛ տարեցների, եւ՛ երիտասարդների մոտ
Նուբար Աֆեյանի Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն իմունային պատասխան է առաջացրել եւ՛ տարեցներ, եւ՛ երիտասարդ մասնակիցների մոտ, հաղորդում է Reuters-ը:
Ընկերությունը հայտնում է փորձարկումների առաջին փույլի միջանկյալ տվյալները, որոնք ներառում են նոր անալիզ եւ մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչպես է պատվաստանյութը գործում տարեցների վրա:
Անալիզի ընթացքում ուսումնասիրվել է 100 միկրոգրամ դեղաչափ: 56-70, 70-ից բարձր եւ 18-55 տարեկան անձանց մոտ իմունային պատասխանները միանման են եղել:
Moderna-ն ԱՄՆ կառավարությունից գրեթե 1 մլրդ դոլար է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու հարցով ծրագրի շրջանակում: Ընկերությունը մատակարարումների մասին ավելի քան 1,5 մլրդ դոլարի չափով համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ի հետ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն