Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ Ազատություն Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների Կլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա Գասպարյան Շվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիր Ինչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունով Առաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել է Վիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ Սարգսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Կառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերը Արմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազը

Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». ՍթարմերԱդրբեջանն սկսել է գազի մատակարարումներն Ավստրիա եւ ԳերմանիաԼեհաստանը հուլիսին ԱՄՆ-ից կստանա առաջին F-35 կործանիչներըՍամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարանԵս «օրենքով գող» կամ քրեական հեղինակություն ընկեր չունեմ. Հայկ ՍարգսյանՄինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրության իսկությունը. փաստաբանԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմՀաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում էԿան ուսուցիչներ ու զինվորականներ, ովքեր ԱԺ պատգամավորից ավելի շատ են գումար ստանումԲոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն ՍիմոնյանՎլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը. ԿրեմլՇնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին. նրա խոսքը սխալ է թարգմանվել. Ալեն Սիմոնյան636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025-ին վճարած մաքսատուրքի գումարը. ՊԵԿ Եկեղեցու բարենորոգումը որպես անհետաձգելի հրամայական․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արք.ՏերտերյանՀամայնքային ոստիկանները ձերբակալել են տերմինալներից գողություն կատարող հանցավոր խմբիԻրանում ձերբակալել են 3 հազար ահաբեկչի եւ անկարգությունների մասնակցի. TasnimԶինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել էԵրկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարում էր Ադրբեջանը. ՄամեդյարովԵս չեմ լինի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակումԿասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունըՄեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ եւ բազմասեզոնայինԵրևանի և Կապանի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն12-ամյա աղջիկն ընկել է 25-րդ հարկի պատուհանից և ողջ մնացելՄորն ու նրա 3 անչափահաս երեխաներին փրկարարները տեղափոխել են հիվանդանոցՀարավային Կորեայում դատարանը նախկին նախագահին դատապարտել է 5 տարվա ազատազրկմանՏավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտելՎաղարշապատ քաղաքում տուն է այրվելԳրենլանդիան անվտանգության հարցում կարող է հույսը դնել Եվրամիության վրա․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԹրամփը խոստացել է աջակցել Գազայի տեխնոկրատական ​​​​Պաղեստինյան ինքնավարությանը
Հայաստան

Հրամայական է դառնում, որ լիբանանահայերը հայրենադարձվեն եւ հաստատվեն Հայաստանում ու Արցախում

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Բեյրութի նավահանգստի հզոր պայթյունից հետո Լիբանանում ստեղծված իրավիճակի համատեքստում լիբանանահայության խնդիրներին, ինչպես նաեւ նրանց հայրենադարձման գործընթացին: Հայտարարությունը՝ ստորեւ:

«Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածությունների, մեծաթիվ մարդկային զոհերի եւ հազարավոր վիրավորների պատճառ դարձավ Լիբանանի մայրաքաղաքում։ Ի թիվս այլոց, խիստ տուժեցին նաեւ հայաբնակ թաղամասերը, որոնք մոտ էին գտնվում նավահանգստին։ Թեեւ Հայաստանի Կառավարությունը որոշակի հումանիտար աջակցություն ցույց տվեց Լիբանանին, ներառյալ նաեւ տեղի հայկական համայնքին, պայթյունի եւ նրան նախորդած երկարատեւ քաղաքական եւ տնտեսական անկայունությունը ծայրահեղ դժվարին իրավիճակ են ստեղծել Լիբանանի հայկական համայնքի համար, եւ այսօր պահանջում են շատ ավելի ընդգրկուն, համակարգային լուծումներ։

Դեռ մինչեւ պայթյունը, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին եւ Լիբանանում խորացող ճգնաժամի ազդեցությամբ, նկատել էր տեղի հայ բնակչության Հայաստան տեղափոխվելու աճող միտումը։ Պայթյունը էլ ավելի է սրել իրավիճակը, եւ օրակարգային է դարձրել տարերայնորեն ընթացող հայրենադարձությանը կազմակերպված եւ վերահսկելի իրականացումը, մասնավորապես հաշվի առնելով նաեւ Լիբանանի հայկական համայնքի կարեւորությունը, եւ նրա ստեղծած վիթխարի ինստիտուցիոնալ կարողությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Այս կապակցությամբ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը առաջարկում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետության պետական մարմինների, հիմնական քաղաքական ուժերի, Լիբանանի հայ համայնքը ներկայացնող հասարակական եւ քաղաքական ուժերի, եւ բոլոր այլ հայկական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ անցկացնել խորհրդաժողով՝ նվիրված Լիբանանի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի այլ հայ համայնքներից հայրենադարձության համակարգմանը։ Այս համատեքստում, ի թիվս այլոց, պետք է պատասխան տրվի մի քանի խումբ կարեւոր հարցերի՝

Ա) Հայրենադարձության ինչպիսի ծավալներն են խելամիտ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով մի կողմից Լիբանանում հայկական ներկայության պահպանության անհրաժեշտությունը Լիբանանում, մյուս կողմից հայրենադարձվողների համար նվազագույն անհրաժեշտ պայմանների ստեղծման հնարավորությունները Հայաստանում եւ Արցախում;

Բ) Ինչպես շարունակվող հայրենադարձության պայմաններում պահպանել հայկական քաղաքական, հանրային եւ մշակույթային հաստատությունները Լիբանանում, եւ ապահովել համայնքի հետագա բնականոն զարգացումը;

Գ) Հայաստանի եւ Արցախի որ շրջանները եւ բնակավայրերն են ընդունելու հայրենադարձվողների հիմնական հոսքը, նաեւ հաշվի առնելով կոմպակտ համայնքներ ձեւավորելու բնականոն ձգտումը;

Դ) Պետական աջակցության ինչպիսի փաթեթ է տրամադրվելու հայրենադարձվողներին Հայաստանի եւ Արցախի կողմից, եւ ինչ հավելյալ աջակցություն են հատկացվելու ծրագրում ներգրավված հասարակական ու մասնավոր կազմակերպությունների կողմից;

Ե) Ինչպիսի մասնակցություն կարող են ստանձնել հայկական հիմնական քաղաքական եւ հասարակական ուժերը ծրագրի իրականացման գործում։

Որպես հաջորդ քայլ, մենք նաեւ առաջարկում ենք, նույն ընդգրկուն մասնակցությամբ, ձեւավորել մշտապես գործող համակարգող կենտրոն, որը կմշակի հայրենադարձության ընդհանուր ռազմավարությունը, դրա շրջանակներում կոնկրետ ծրագրեր եւ դրանց իրականացման մեխանիզմները, եւ անմիջականորեն կհամակարգի այդ ծրագրերի հետագա իրականացումը ներգրավված կողմերի հետ։ Մինչ այդ, անհրաժեշտ ենք համարում դյուրացնել ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու ընթացակարգերը Լիբանանում բնակվող մեր այն հայրենակիցների համար, ովքեր արդեն իսկ ցանկություն ունեն տեղափոխվել Հայրենիք, ինչպես նաեւ հայրենադարձումից հետո կազմակերպել նրանց համար առաջին օժանդակության փաթեթը։

Համոզված ենք, որ Լիբանանի հայության այդ երկրից արտագաղթելու շարունակվող գործընթացի պայմաններում հրամայական է դառնում, որ մեր հայրենակիցները հայրենադարձվեն եւ բնակություն հաստատեն Հայաստանում ու Արցախում, իրենց կարողություններով շենացնեն եւ հզորացնեն Հայրենիքը, աշխարհով մեկ սփռվելու եւ տարրալուծվելու փոխարեն։ Ավելին, ներկայիս հայրենադարձության հոսքերը արդյունավետ կառավարելու դեպքում, մենք նաեւ աշխարհասփյուռ հայության համար իրական դրական նախադեպ կստեղծենք՝ վերադառնալու Հայրենիք, եւ այստեղ կառուցելու իրենց արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքը։ Վերը նշյալի համազգային կարեւորության գիտակցությամբ, մեր անվերապահ պատրաստակամությունն ենք հայտնում համակողմանիորեն ներգրավվել այդ գործընթացին, հատկացնելով թե նյութական, եւ թե կազմակերպչական ռեսուրսներ՝ այն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով»։