Արսեն Թորոսյանը չի ուզում դառնալ քավության նոխազ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Մեկ Հայաստան» կուսակցության անունից կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։
ՀՔԾ-ն ու դատախազությունը մերժել էին քրեական գործի հարուցումը, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, օգոստոսի 31-ին Ղազինյանի հայցն առաջին ատյանի դատարանի կողմից ընդունվելու է վարույթ: Դատարանն էլ հենց իրավասու է տալ իրավական որակում: «Փաստ» թերթի տեղեկություններով, պարետատան նիստում Արսեն Թորոսյանի հետ կապված վեճի հիմնական պատճառը եղել է հենց Ղազինյանի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը:
Հասկանալով, որ դատարանի կողմից քրեական գործի հարուցումը անխուսափելի է՝ հաղորդման մեջ տեղ գտած փաստերի ուժով, Նիկոլ Փաշինյանը Թորոսյանին հասկացրել է, որ ամբողջ պատասխանատվությունը մնալու է իր վրա, սակայն վերջինս նշել է, թե չի պատրաստվում քավության նոխազ դառնալ, քանի որ որոշումները միանձնյա չի ընդունել, ինչի մասին առկա են համապատասխան գրագրություններ, այդ թվում՝ անձնական: Այս թեմայի շուրջ էլ, ինչպես ասում են, կրքերը շիկացել են, ինչի մասին արդեն տեղեկություններ են շրջանառվել լրատվամիջոցներում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է