Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ Ազատություն Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչների Կլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա Գասպարյան Շվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիր Ինչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունով Առաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել է Վիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ Սարգսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Կառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերը Արմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազը

Ինչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». ՍթարմերԱդրբեջանն սկսել է գազի մատակարարումներն Ավստրիա եւ ԳերմանիաԼեհաստանը հուլիսին ԱՄՆ-ից կստանա առաջին F-35 կործանիչներըՍամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարանԵս «օրենքով գող» կամ քրեական հեղինակություն ընկեր չունեմ. Հայկ ՍարգսյանՄինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրության իսկությունը. փաստաբանԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմՀաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակները․ ՄՔԾ պետն աշխատանքային այցով Օստրավայում էԿան ուսուցիչներ ու զինվորականներ, ովքեր ԱԺ պատգամավորից ավելի շատ են գումար ստանումԲոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն ՍիմոնյանՎլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը. ԿրեմլՇնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ԱԳ նախարարին. նրա խոսքը սխալ է թարգմանվել. Ալեն Սիմոնյանը՝ Ֆիդանի հայտարարության մասին636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025-ին վճարած մաքսատուրքի գումարը. ՊԵԿ Եկեղեցու բարենորոգումը որպես անհետաձգելի հրամայական․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արք.ՏերտերյանՀամայնքային ոստիկանները ձերբակալել են տերմինալներից գողություն կատարող հանցավոր խմբիԻրանում ձերբակալել են 3 հազար ահաբեկչի եւ անկարգությունների մասնակցի. TasnimԶինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել էԵրկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարում էր Ադրբեջանը. սա հիմք է ստեղծում Ադրբեջանի՝ այս ենթակառուցվածքի նկատմամբ հատուկ կարգավիճակի հավակնությունների համար. ՄամեդյարովԵս չեմ լինի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակումԿասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունըՄեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ եւ բազմասեզոնայինԵրևանի և Կապանի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն12-ամյա աղջիկն ընկել է 25-րդ հարկի պատուհանից և ողջ մնացելՄորն ու նրա 3 անչափահաս երեխաներին փրկարարները տեղափոխել են հիվանդանոցՀարավային Կորեայում դատարանը նախկին նախագահին դատապարտել է 5 տարվա ազատազրկմանՏավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտելՎաղարշապատ քաղաքում տուն է այրվելԳրենլանդիան անվտանգության հարցում կարող է հույսը դնել Եվրամիության վրա․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԹրամփը խոստացել է աջակցել Գազայի տեխնոկրատական ​​​​Պաղեստինյան ինքնավարությանը
Հայաստան

Տարրական դպրոցի երեխաներին անհնար է ստիպել ժամերով դիմակ կրել և ոչ ակտիվ վիճակում պահել․ նրանք կալանավոր չեն․ պրոֆեսոր

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանն անդրադարձել է համավարակի պայմաններում նոր ուսումնական տարին սկսելուն եւ դրա հնարավոր հետեւանքներին։

Նա մասնավորապես նշել է․

«Ամենատարբեր կարծիքներ են հնչում ինչպես նոր ուսումնական տարին սկսելու, այնպես էլ ուսուցման կազմակերպման ձեւի հետ կապված:

Իշխանությունները որոշել են հանրակրթության համար ուստարին սկսել առկա ձեւով՝ ս.թ. սեպտեմբերի 14-15-ին ու այդ առթիվ հրապարակել են հատուկ ուղեցույց, որի շատ կետեր ակտիվորեն քննարկվում եւ քննադատվում են՝ ինչպես մասնագետների, այնպես էլ ծնողական հանրության կողմից:

Թագավարակի պայմաններում, անցած ուստարվա երկրորդ կիսամյակը բավականին բարդ էր: Այն անսովոր էր, ու հնարավոր եղավ լավ թե վատ, այնուհանդերձ կազմակերպել հեռավար ոսուցման գործիքակազմով: Միայն հանրակրթության ոլորտում սովորողների մոտ 80 տոկոսը ընդգրկված էր ուսուցման կազմակերպման այդ ձեւում: Ոչ մեկը համոզված չի կարող խոսել նման ուսուցման արդյունավետության մասին: Մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ավելի շատ կարելի է խոսել աշխարհի կրթական համակարգը փլուզումից փրկելու եւ սովորողների կրթության իրավունքն իրականացնելու մասին: Հանրակրթության ոլորտում տուժել են տարրական հատվածի սովորողներն ու առանձնապես առաջին դասարանցիները:

2019-20 ուստարվա երկրորդ կիսամյակը եւ ամբողջությամբ ուստարին՝ բոլոր տեսակի քննաշրջաններով հանդերձ, հեռավար ձեւով ավարտվեց:

Շատ հետեւություններ չանենք, ուղղակի փաստենք, որ այս ժամանակահատվածն աշխարհին համոզեց, որ դեռեւս սովորական դպրոցին, իրական դաս-դասարանային համամակարգին այլընտրանք չկա ու երկար ժամանակ չի էլ լինի:

Շատերը սպասում էին, որ 2020-21 ուստարին, եւ մենք, եւ աշխարհը կսկսեն սովորական, կամ նրանից քիչ տարբերվող ձեւով: Սակայն, քաղաքակրթությունը դեռեւս պատանդ է թագավարակի ձեռքում ու նորմալ կրթական կյանքին վերադառնալու համար նվազագույնը պետք է հիվանդության դեմ հակամիջոցները գտնված լինեն: Այս գործընթացը աշխարհում բավականին ինտենսիվ ձեւով է ընթանում եւ հուսանք, որ 2021 թվականի սկզբներից սկսվելու է հաստատված եւ համընդհանուր փորձարկման արժանացած դեղամիջոցների զանգվածային կիրառություններն ու հետեւաբար անվտանգ կսկսեն գործել բոլոր ոլորտներն՝ այդ թվում նաեւ հանրակրթությունը:

Ելնելով որոշակի դրույթներից, համաշխարհային մի շարք կազմակերպություններ այնուհանդերձ երաշխավորում են հատուկ միջոցներով ու հատուկ պայմաններում կազմակերպել կրթություն՝ հատկապես դպրոցական երեխաների համար: Դա պայմանավորված է նաեւ տվյալ պետության համաճարակային իրավիճակի, դրա մոտակա կանխատեսումների հետ: Ելնելով վերոնշյալից առաջարկվում է կրթության կազմակերպման քիչ թե շատ գիտականորեն հիմնավորված ու վերջին կես տարվա ընթացքում փորձարկված կրթական հետեւյալ մոդելները՝ հեռավար, առկա եւ հիբրիդային:

Իհարկե մանկավարժական, հոգեբանական գիտությունները, բժշկագիտությունը եւ նորագույն տեխնոլոգիաները, որոնց զգալի ներդրմամբ ու կիրառմամբ է հնարավոր կազմակերպել հեռավար ու հիբրիդային կրթությունը, մեծ անելիքներ ունեն համապատասխան մեթոդիկաների մշակման ու դրանց կիրարկման ուղղությամբ, որն ի դեպ նաեւ անցած ամիսներին էր հընթացս կիրառվում:

Նպատակ չունենալով վերլուծելու նոր ուսումնական տարին հանրակրթության համար առկա ձեւով սկսելու որոշումն, այնուհանդերձ գտնում ենք, որ իրավիճակին հարիր, ոչ ռիսկային, ու ինչ խոսք, նաեւ արդյունավետ կլիներ առաջարկվող տարբերակը/այստեղ հաշվառված է նաեւ վերջին 10-15 օրերի ընթացքում այդ ոլորտում տեղի ունեցող զարգացումները եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում/, որին կարելի է սահուն հիբրիդային անվանել: Այն է՝

1.Ուստարին առկա ձեւով սկսել եւ հնարավորինս իրագործելի/ոչ կոշտ ու կոպիտ/ սանիտարահիգիենիկ կանոններով առաջնորդվելով շարունակել, տարրական դպրոցի/ դասարանների/ սովորողների համար: Այստեղ պետք է հաշվի առնել, որ այդ տարիքային խմբի երեխաներին անհնարին է ստիպելով մի քանի ժամ դիմակ կրելը եւ տեւական ժամանակ դասարանում ոչ ակտիվ ֆիզիկական վիճակում պահելը: Այդ երեխաները կալանավորներ չեն ու տվյալ կրթական հաստատության սպորտային ու ժամանցի տարածքները/ նաեւ դպրոցի բակը, խաղահրապարակները/ պետք է օրվա ընթացքում նրանց տրամադրել, ինչպես նաեւ կենտրոնացված կարգով /միգուցե պետության միջոցներով/ լուծել նրանց սննդի հարցը:

Եթե համաճարակային վիճակը սկսում է բարդանալ/որը հավանական է հատկապես մեր դեպքում/, ապա սկսում ենք աշխատեցնել հետեւյալ ռեզերվային տարբերակը: Այն կառուցված է հեռավար ուսուցման կիրառման վրա, ու դրա ավանդական ձեւից տարբերվում է նրանով, որ հատկապես առաջին դասարանցիների ծնողներից կամ հարազատներից մեկը դառնում է միջանկյալ ուսուցանող օղակ ուսուցչի եւ աշակերտի միջեւ: Ցանկալի կլիներ հեռաուսուցմամբ կամ հեռուստատեսությամբ հատուկ վերապատրաստման պարապմունքներ կազմակերպել այս կատեգորիայում ինքնակամ ընդգրկված ծնողական հանրության ներկայացուցիչների համար:

Մնացածը հեռաուսուցման հնարավորություններով եւ ուսուցչի մեթոդամանկավարժական մակարդակով, համակարգչային գրագիտության աստճանով ու թվայնացված նյութերի պորտֆելի պարունակությամբ ու դրանք տեղին կիրառելու ունակությամբ է որոշվելու: Իհարկե այս մոտեցման նրբությունները շատ է ու այս պահին քննարկման թեմա չեն:

2.Հանրակրթության մյուս երկու հատվածները՝ հիմնական եւ ավագ դպրոցներն ուստարին սկսում են ուսուցման կազմակերպման առկա եւ հեռավար ձեւերի խելացի զուգակցման սկզբունքով/սեպտեմբերի 1-ից/, որին կարելի է անվանել հատուկ հիբրիդային ուսուցում: Այդ կրթական աստիճաններն ընդգրկող դասարաններում հիմնական տեսական նյութերն ուսուցիչների կողմից ուսուցանվում է հեռավար ձեւով՝ պահպանելով ծրագրային պահանջները եւ իրականացնելով մանկավարժական ինովացիաներ ու կիրառելով պահանջարկված մեթոդիկաներ եւ տեխնոլոգիաներ: Առարկաների գործնական մասերը սովորողները հանձնում են ըստ թեմաների ու մոդուլների՝ իրենց համար սահմանված ժամանակահատվածներում, համեմատաբար փոքր խմբերով ու առկա ձեւով՝ այսինքն դպրոցներում/օրինակ՝ շաբաթվա ընթացքում սովորողը դպրոցում կարող է լինել 1-2 անգամ/:

Այս դեպքում նույնպես կարելի է սահմանել սանիտարահիգիենիկ կանոններ, որոնց սովորողները պետք է ենթարկվեն: Այսպիսի իրավիճակում իհարկե կարելի է օգտվել ստուգման եւ հարցման գրավոր ու բանավոր ձեւերից, ինչպես նաեւ համակարգչային ստուգման մեթոդներից:Տարիքային այս խմբերի համար ուսուցման նման ձեւի ընտրությունը հիմնված է այն հետազոտությունների արդյունքների վրա, ըստ որի 12 եւ բարձր տարիքի երեխաները կարող են վարակի փոխանցման տեսանկյունից վտանգավոր լինել շրջապատի համար: Այդ պատճառով նրանց շփումներն անհրաժեշտ է նվազագույնի հասցնել:

3.Երկրորդ տարբերակը, որն այս պահի դրությամբ մեզ համար ավելի կիրառելի է, դա սեպտեմբերի մեկից համատարած ձեւով, կրթության բոլոր աստիճաններում ուստարին սկսելն է՝ հեռավար ձեւով ու դրա ստեղծագործաբար շարունակումը, այնքան ինչքան կպահանջի համաճարակային վիճակը:

Անհրաժեշտության դեպքում կարելի է սահուն անցում կատարել ինչպես առկա, այնպես էլ հատուկ հիբրիդային ուսուցմանը: Այստեղ շատ կարեւոր է ուստարվա համար սահմանված ժամկետների հստակ պահպանումը, ինչպես նաեւ սովորողների առողջությունը: Այս դեպքում աշխատանքի մեծ ճակատ կունենան նաեւ մեր հոգեբանները: Պետք է նման պարագայում մտածել նաեւ սովորողների ազատ ժամանակի ու մշակութային եւ սպորտային ակտիվ կյանքի կազմակերպման մասին:

4.Բուհական համակարգը նոր ուստարվա առաջին կիսամյակի համար ընտրել է համեմատաբար ընդունելի, մոբիլ, ու նաեւ որոշակի արդյունավետություն ապահովող ուսուցման կազմակերպման հիբրիդային տարբերակը, որից դեպի երկու կողմ անցումներն անցնցում կարելի է իրականացնել՝ ըստ ստեղծված իրավիճակի:

5.Ընդհանրապես ժամանակը, մոլորակի վրա ստեղծված իրավիճակը ցույց տվեցին, որ անհրաժեշտ է մշակել հատուկ մանկավարժություն/մանկավարժական գիտության ուղղություն/, եւ առարկայական մեթոդիկաներ, որի գիտականորեն հիմնավորված դրույթները պետք է կիրառվեն հատուկ դրության պայմաններին հարիր ձեւով եւ ընկած լինեն նման դեպքերում կրթության կազմակերպման հիմքում: Այդ գիտական ուղղությունը սերտորեն կապված կլինի բժշկագիտության, հոգեբանության ու պահանջարկված այլ ուղղությունների հետ:

Հ.Գ.1. Ցանկության դեպքում նշված հիմնախնդրով հետաքրքրվողների հետ կարելի է կազմակերպել անհատական ու խմբային քննարկումներ, որոնք կարող են արտակարգ իրավիճակներում ուսուցման կազմակերպման ավելի օպտիմալ այլ ձեւի հանգեցնել:

Հ.Գ.2.Անկախ սկսելու ձեւից, ներկա իրավիճակում ցանկալի է Նոր ուսումնականի սկիզբը Տոն դարձնել սովորողների եւ ուսուցիչների համար»: