Նոր օրենքը կհասցնե՞ն ընդունել․ ինչ է սպասվում սեպտեմբերի 11-ին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առանց արտակարգ դրության ռեժիմի երկարացման սահմանափակումները պահպանելու համար կատարված աշխատանքները մոտեցել են ավարտին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ օրենքների նախագծերի մշակման աշխատանքներն ավարտվել են եւ ուղարկվել վարչապետի աշխատակազմ։
Այլ մանրամասներ, սակայն, Լուսինե Մարտիրոսյանը չհայտնեց: Ինչպես հայտնի է, արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Առողջապահության նախարարությունը Արդարադատության նախարարության հետ միասին օրենսդրական նախաձեռնություն է մշակում, որ հնարավոր լինի սպտեմբերի 11-ին արտակարգ դրության ժամկետը եւս մեկ անգամ չերկարաձգել, սակայն սահմանափակումները պահպանել:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչ սեպտեմբերի 11, հետեւաբար մինչ այդ օրը պետք է կա՛մ այդ նախագծերն ընդունվեն, կա՛մ էլ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի: Սակայն օգոստոսի 12-ին՝ խորհրդարանում քննարկման ժամանակ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ, այսինքն՝ մինչեւ սեպտեմբեր նոր օրենքը պետք է ընդունված լինի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է