ԵՊՀ-ում խաղի կանոններ են փոխվել
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգային երրորդ հարցը վերաբերում էր «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի եւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացներին:
ՀԽ նորընտիր նախագահ Գեւորգ Մուրադյանը Հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ դեռեւս մարտին նախատեսված` ԵՊՀ ռեկտորի եւ ԻՄ տնօրենի մրցույթները հետաձգվեցին՝ պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությամբ:
Նրա խոսքով, եթե անգամ այդ ժամանակ նիստը տեղի ունենար, ապա ռեկտորի եւ տնօրենի ընտրության բուն գործընթացը կարող էր խնդրահարույց լինել ու վիճարկվեր դատարանում: Գեւորգ Մուրադյանի հավաստմամբ, իրավական կարգավորում այն մասին, թե ինչ պետք է անել հիմա, չկա. «Հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է մրցույթ, եղել է հինգ թեկնածու, բայց գործընթացը կանգ է առել»:
Նրա կարծիքով, ԵՊՀ ՀԽ-ն բարձրագույն ղեկավարման մարմին է եւ լիազորված է որոշելու, թե ինչ քայլ պետք է ձեռնարկել հետագայում, բայց հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ Գեւորգ Մուրադյանն առաջարկեց, որ ՀԽ-ն հարցում ուղարկի նախ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ հասկանալու, թե ինչ իրավակարգավորումներ կան տվյալ իրավիճակում, եւ դրան զուգահեռ՝ հարցում ուղարկի Արդարադատության նախարարություն:
ՀԽ նախագահի դիտարկմամբ, այդ գործընթացը կտեւի 7-10 օր եւ թույլ կտա իրավական ճիշտ ճանապարհով կազմակերպել հետագա քայլերը. «ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը Հոգաբարձուների խորհրդի առջեւ ծառացած խնդիրներից առաջնայինն է այսօր»:
Երեւանի պետական համալսարանի հեռահաղորդակցության եւ ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հախումյանն առաջարկեց նոր մրցույթ հայտարարել կամ թույլ տալ այլ թեկնածուների եւս առաջադրվելու, քանի որ փոխվել են խաղի կանոնները եւ ՀԽ անդամները:
Նրա կարծիքով, կարելի է սպասել նաեւ մինչեւ կընդունվի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը, որով այլ չափորոշիչներ են սահմանվում խորհուրդների եւ ռեկտորի ընտրության համար:
Գեւորգ Մուրադյանը փաստեց, որ իրավական ճանապարհը պետք է պարզաբանվի, իսկ ինչ վերաբերում է նոր օրենքի ընդունմանը, ապա դրա ժամկետները դեռեւս անորոշ են:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ օրենքի նախագիծը դեռեւս կառավարությունում է եւ չի ուղարկվել ԱԺ: Բացի դրանից՝ նրա խոսքով, անիմաստ է այս պահին խոսել եւ քայլեր պլանավորել նախագծի դրույթների համաձայն, քանի որ դեռեւս անհայտ է, թե վերջնական ինչ տեսք կունենա եւ ինչ ձեւակերպմամբ կընդունվի օրենքի նախագիծը:
Հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ ընդունեց Գեւորգ Մուրադյանի առաջարկությունը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է