Վիկտոր Սողոմոնյանը 2020-2021 ուստարում շարունակելու է դասավանդել МГИМО համալսարանում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը 2020-2021 ուսումնական տարում շարունակելու է դասավանդել մոսկովյան հանրահայտ МГИМО համալսարանում (ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ-համալսարան): Ռուսական հեղինակավոր բուհի ղեկավարությունը առաջարկել է պրոֆեսոր Սողոմոնյանին երկարաձգել պայմանագիրը և շարունակել համատեղ աշխատանքը։
Ինչպես հայտնի է, սկսած 2018 թվականի սեպտեմբերից Սողոմոնյանը նշված համալսարանում հանդես է գալիս հատուկ դասընթացով («Քաղաքական իմաստների ձևափոխումը ժամանակակից լրատվամիջոցների համակարգում»), որի ունկնդիրն են կառավարման, քաղաքագիտության և միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետների մագիստրանտները։ Դասընթացի շրջանակներում Վիկտոր Սողոմոնյանը, մասնավորապես, ներկայացնում է ուսանողներին վերջին 10 տարիների ընթացքում քաղաքական դիսկուրսի կարևոր հատկանիշների փոփոխությունները, պատմում զանգվածային մշակույթի սյուժեների և հերոսների աննախադեպ ազդեցության տակ գտնվող ժամանակակից մարդու՝ սոցիալական գործողություններում «իմիտացիոն» բաղադրիչի մեծացման մասին:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները