Գիտնականները սովորել են ծրագրավորել երազները
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետները «երազների ծրագրավորման» տեխնոլոգիա են մշակել, որը հիմնված է Dormio սարքի եւ հատուկ բջջային հավելվածի վրա: Այն մասին, թե ինչպես է ժամանակակից տեխնոլոգիան թույլ տալիս կառավարել երազը, պատմում է Popular Mechanics պարբերականը։
Խոսքը «երազի տարգեթավորված ինկուբացիա» կոչվող տեխնոլոգիայի մասին։ Դրա շնորհիվ կարելի է ոչ միայն ձայնագրել տեղեկատվությունը երազների մասին, այլեւ ազդել դրանց վրա՝ երազները տանելով այս կամ այն ուղղությամբ: Տեխնոլոգիան հիմնված է այն հետազոտությունների վրա, որոնք ցույց են տվել, որ մարդիկ ի վիճակի են ընկալել արտաքին ազդակները (օրինակ՝ հնչյունները), երբ նրանց ուղեղն արագ քնի փուլում է գտնվում։
«Dormio սարքը կարելի է օգտագործել երազի յուրատեսակ ծրագրավորման համար: Որոշակի ձայնային խթանների օգնությամբ ներգործելով քնած գիտակցության վրա՝ սարքը թույլ է տալիս երազը տանել անհրաժեշտ ուղղությամբ: Ընդ որում, սարքը կարող է «կանգնեցնել» մարդուն քնի տարբեր փուլերում, ինչը կարող է օգտագործվել երազների առավել արդյունավետ ծրագրավորման համար»,- նշել է տեխնոլոգիայի հիմնադիրներից Ադամ Հար Հորովիցը։
Գիտնականները նշում են, որ ծրագրավորված թեմայի վերաբերյալ երազները կարող են գործնական օգուտ բերել: Օրինակ, դրանք կարող են օգնել որոշ ստեղծագործական խնդիրներ լուծելու հարցում, դա հաստատվում է Սալվադոր Դալիի կամ Մերի Շելլիի օրինակներով, որոնք երազները որպես ոգեշնչման աղբյուր էին օգտագործում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ