Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղային 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. Պարեկին հոսպիտալացրել են Հանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում. 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Թուրքիայի արևելքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Արթիկում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» հատվածում տեղում է ձյուն․ Սևանում մառախուղ է Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում Ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանը Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներ

Ինչ ծախսեր են սպասվում ԱՄՆ-ին 2026 և 2027 թվականներին․ ReutersՄիքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի. Գառնիկ ԴանիելյանԳեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղայինՌուսաստանն ու Չինաստանը զորավարժություններ են անցկացրելԼուվրի գրադարանի դահլիճի հեղեղման պատճառով մի քանի հարյուր գրքեր են վնասվել22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. Պարեկին հոսպիտալացրել ենՀանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում. 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 5-ից 8-ըԱՄՆ-ն 2026 թվականին նախատեսում է 400 մլն դոլար հատկացնել Ուկրաինային օգնելու համարՊետք է մնանք 70 մլն դոլարի շրջանակում, որպեսզի արագ առաջ շարժվենք և ստանանք որակյալ ենթակառուցվածք. Ավինյանը՝ Կասկադի մասինԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 67 ուկրաինական ԱԹՍ․ ՌԴ ՊՆԹուրքիայի արևելքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՕդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքումՇիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ ՊատարագիԶելենսկին դեռ չի ծանոթացել hակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին․ ԹրամփՏիգրան Ավինյանը՝ օդի որակը կրկին անառողջ միջակայքում գտնվելու նոր ցուցանիշների մասինԱրթիկում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» հատվածում տեղում է ձյուն․ Սևանում մառախուղ էՓաշինյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկել բոլոր եկեղեցիներում պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ օրհներգըՀարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներՀայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամըԼույս չի լինիՀրդեհի ահազանգ Թումանյան փողոցումՇինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԻրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համարՀունաստանի ափերի մոտ առնվազն 18 միգրանտ է զոհվել՝ փորձելով հատել Միջերկրական ծովըՎթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանումՇինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկելՌոնալդուն զանգահարել է Թրամփին7 մեքենայի մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել էԱդրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի համար․ Իրանի ԱԳՆ խոսնակՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցունԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի մի շարք մեխանիզմներին, եթե Եվրոպան չբարձրացնի ռազմական ծախսերըՃառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանըՇրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներԼիտվան մտադիր է արտակարգ դրություն հայտարարելԻնչու են մարդիկ մշտապես մտածում իրենց նախկին զուգընկերների մասինՀրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայումՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունըԱշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդըԶախարովան Եվրամիությանը մեղադրել է «ավազակության» մեջФАС-ը զգուշացումներ է ներկայացրել Սոչիի, Կալինինգրադի և Եկատերինբուրգի օդանավակայաններին՝ ուղևորների գրանցման վճարների համարԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբԻսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են
Հայաստան

Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումն Ադրբեջանի հետ սահմանին վերջին սրման կապակցությամբ:

«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից հնչող իրարամերժ հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, որ կամ Բաքվում կորցրել են իրականության զգացումը, կամ մենք գործ ունենք ադրբեջանական պետական ապարատի տարբեր շրջանակների չհամակարգված գործունեության հետ: Պարզապես ներկայացնեմ փաստեր:

Այսպես, հուլիսի 12-ին Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական զորքերը սադրանք էին հրահրել հայ-ադրբեջանական սահմանին: Դրան հաջորդել է բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ինտենսիվ հրետակոծումը: Եվ փաստարկներն առ այն, թե արդյոք ժամանակակից բանակը հարձակում կգործեր «ՈՒԱԶ»-ով, թե ոչ, տեղին չեն, քանի որ ադրբեջանական բանակը դժվար է համարել ժամանակակից:

Նույնքան անընդունելի են հայկական կողմի գործողությունների ապօրինության մասին հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնական շրջանակներում: Հայաստանը ամենավճռական կերպով պաշտպանել և պաշտպանելու է իր պաշտպանական գծերը ու իր քաղաքացիների անվտանգությունը:

Այն, ինչի մասին իսկապես արժե մտածել ապօրինության համատեքստում, Մեծամորի հայկական ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքներն են: Նման հայտարարությունները մեզ համար համազոր են զանգվածային ոչնչացման զենքի կիրառման և միջուկային ահաբեկչության սպառնալիքին, ինչը սպառնում է ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդներին և առաջին հերթին՝ հենց ադրբեջանցիներին: Գիտակցելով իրավիճակի պայթյունավտանգությունը՝ Ադրբեջանի պաշտոնատար անձիք սկսեցին իրար հետ մրցակցելով պնդել, որ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած պաշտոնական հայտարարությունները չեն արտահայտում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Կամ սա վատ քողարկված սուտ է, կամ Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարությունը չի վերահսկում իր ենթակաների գործողություններն ու հայտարարությունները, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ծայրահեղականներից կազմված խմբակ է։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել այն, ինչը հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է. Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվի որևէ համատեքստում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունից: Ուժի դիրքից մեզ հետ խոսելու փորձերն աշխատում են հենց դրանք նախաձեռնողների դեմ: Հանձնառու լինելով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միևնույն ժամանակ մենք գործնականում ի ցույց դրեցինք Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի անխոցելիությունը:

Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակելու ենք պնդել, որ սահմանամերձ միջադեպերը կանխելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում տեղերում միջազգային դիտորդների թվի ավելացում և նրանց մշտական տեղակայում, ինչպես նաև ուղիղ կապ և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդնում: Այդ մեխանիզմների կյանքի կոչումը կարող է նպաստել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից: Այդ առումով Ադրբեջանը պետք է վերադառնա կառուցողական դաշտ և քայլեր ձեռնարկի նշյալ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, որոնց խիստ անհրաժեշտությունը ընդգծվեց այս ռազմական էսկալացիայի ֆոնին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում ընթանում է խաղաղ կարգավորման գործընթացը, և ոչ մի փոփոխություն այդ ձևաչափում չի կարող լինել: Այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ որպես միջնորդ հանդես են գալիս համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն:

Ադրբեջանական ղեկավարությունը շատ խեղաթյուրված է ներկայացնում բանակցային գործընթացի, ինչպես նաև Մինսկի խմբի էությունը: Նրանց պատկերացմամբ բանակցային գործընթացի էությունն ապահովելն է Արցախի միացումն Ադրբեջանին, բնականաբար, առանց հաշվի առնելու հենց Արցախի ժողովրդի կարծիքը: Եվ քանի որ դա տեղի չի ունենում, ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է արտահայտում բանակցային գործընթացի և Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի առնչությամբ: Սակայն խնդիրը համանախագահների մեջ չէ, այլ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման, փոխզիջում փնտրելու և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու չկամության մեջ է: Խաղաղ կարգավորումը պետք է լինի համապարփակ և ձեռք բերված հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավման միջոցով: Արցախն իր՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջոցով պետք է ներկայանա որպես անմիջական կողմ բանակցային գործընթացում, որի շրջանակներում և որոշվելու է նրանց հետագա ճակատագիրը»: