Երիկամների քաղցկեղը կարող է ախտորոշվել արյան կամ մեզի անալիզով
Հեղուկի բիոպսիայի նոր մեթոդի օգնությամբ կարելի կլինի արյան կամ մեզի նմուշով ախտորոշել երիկամների քաղցկեղը, այդ թվում՝ ոչ մեծ, տեղայնացված ուռուցքները, որոնք հաճախ բուժելի են, բայց որի համար չկա վաղ հայտնաբերման մեթոդ: Այս մասին հայտնում են Դանա-Ֆերբերի քաղցկեղի ինստիտուտի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:
Այն ցույց է տվել, որ ավելի խոշոր ուսումնասիրությունների եւ համատարած օգտագործման մեջ ոչ ինվազիվ թեսթը կարող է հայտնաբերել երիկամների քաղցկեղի ավելի վաղ ձեւեր, երբ նրանք չեն տարածվել՝ նվազեցնելով այդ հիվանդությունից մահացությունը:
«Հուսով եմ՝ մենք կարող ենք մասշտաբայնացնել սա՝ մինչեւ ավելի բարձր մակարդակ եւ ավելի վաղ հայտնաբերել քաղցկեղը, որպեսզի կարողանանք ավելի շուտ գործել»,- ասում է Դանա-Ֆերբերի միզասեռական ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Տոնի Չուեյրին, ով ուսումնասիրության հեղինակներից է:
Մեթոդը փորձարկվել է երիկամների վաղ եւ ուշ քաղցկեղով 99 հիվանդի, միզապարկի IV աստիճանի քաղցկեղով 15 պացիենտի եւ քաղցկեղ չունեցող 28 առողջ պացիենտի նմուշների հիման վրա, ովքեր կազմել են վերահսկվող խումբը: Մասնագետները արյան շիճուկը ստուգել են թեսթի օգնությամբ, եւ ուսումնասիրությունը հաղորդել է երիկամների քաղցկեղի բոլոր փուլերում հիվանդների «գրեթե կատարյալ» դասակարգման մասին:
Արյան նմուշների միջոցով թեսթի ճշգրտությունը հասել է գրեթե 100%-ի՝ այն հնարավորություն է տվել երիկամների քաղցկեղով հիվանդներին տարբերել առողջ մարդկանցից: Մեթոդը մեզի նմուշների փորձարկման դեպքում ավելի քիչ ճշգրտության է հասնում, բայց հետազոտողները կարծում են, որ թեսթի արտադրողականությունը կարելի է բարելավել: Եթե թեսթը հաստատվել է ավելի մեծ ուսումնասիրություններում եւ լայնորեն կիրառվի կլինիկապես, մեզի անալիզը նույնիսկ ավելի քիչ ինվազիվ կլինի, քան արյուն վերցնելը:
Մասնագետների գնահատականներով՝ 2020 թվականին աշխարհում կախտորոշվի երիկամների քաղցկեղի 73,750 նոր դեպք, եւ այս հիվանդությունից կմահանա մոտ 14 830 մարդ: Մասնագետները հիշեցնում են, որ քաղցկեղային հիվանդությունների մոտ 35%-ը ախտորոշվում է միայն այն բանից հետո, երբ դրանք տարածվել են երիկամներից դուրս եւ բուժելն ավելի դժվար է:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ