Գիտնականները սուրճի պատրաստման հազվագյուտ տեխնոլոգիա են առաջարկել
Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ սուրճը ուլտրաձայնի օգտագործմամբ պատրաստելու դեպքում ստացված ըմպելիքը որակապես կփոխվի դեպի լավը, գրում է Planet Today-ը:
Նրանք դա պարզել են հետազոտության արդյունքում, որն ուղղված է եղել սուրճի մեջ հակաօքսիդանտների պարունակության ավելացման փորձին: Համարվում է, որ այդ նյութերը նպաստում են ծերացման դանդաղեցմանը եւ նաեւ կանխում են մի շարք հիվանդությունների զարգացումը:
Փորձերի արդյունքը որոշ չափով անսպասելի է եղել: Հակաօքսիդանտների մակարդակը բարձրանալու փոխարեն, տեղի է ունեցել հակառակ իրավիճակ՝ այն, ընդհակառակը, նվազել է, թեեւ ոչ այնքան էականորեն: Ենթադրաբար, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ուլտրաձայնի կիրառումը բացահայտել է ազատ ռադիկալներ, որոնց հետ փոխազդեցությունը իջեցրել է հակաօքսիդանտների սկզբնական մակարդակը:
Միաժամանակ, ուլտրաձայնի օգտագործումը ազդել է ըմպելիքի այլ բնութագրերի վրա: Այսպես, մասնավորապես, ավելացել է կոֆեինի եւ տրիգլիցերիդների պարունակությունը, որոնք, ըստ էության, սուրճին յուրահատուկ բույրն են ապահովում:
Բացի այդ, որոշ չափով փոխվել է նաեւ ըմպելիքի տեսքը: Պատրաստման ավանդական եղանակով տրիգլիցերիդները կենտրոնանում են փրփուրի մեջ, իսկ «ուլտրաձայնային» սուրճը վերածվել է ավելի համասեռ էմուլսիայի: Ինչպես նշել են գիտնականները, սուրճի կառուցվածքն ու համը փոխվել են դեպի լավը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ