Հազարավոր տարիներ առաջ ապստամբած միգրանտներին հաջողվել է զավթել իշխանությունը Հին Եգիպտոսում
Հիքսոսները, որոնց հաջողվել է պատմության որոշակի շրջանում գրավել գրեթե ամբողջ Հին Եգիպտոսը, կարող էին լինել ոչ թե Փոքր Ասիայից ժամանած ագրեսորներ, այլ ապստամբած միգրանտներ, որոնք կարողացել էին տապալել ֆարավոնին։ Այդ եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայից հնագետները, գրում է PLOS Oneը։
Փարավոնները պահպանել են իշխանությունը հինեգիպտական թագավորությունում երեք հազարամյակ շարունակ, սակայն նրանց կառավարման ժամանակ եղել են որոշ դադարներ։ Օրինակ՝ մ․թ․ա․ XVIII-XVI դարերում Եգիպտոսում իշխանությունը զավթել են հիքսոսները՝ առեղծվածային ծագմամբ ժողովուրդներ։ Սովորաբար համարվում է, որ նրանք եկել էին Եգիպտոս ներկայիս Սիրիայի եւ Իսրայելի տարածքներից, հաղորդում է Planet- today-ը։
Հիքսոսների ծագումը պարզելու համար Բորնմութի համապսարանից գիտնական Քրիս Սթանթիսն ու նրա գործընկերները ուսումնասիր են մնացորդների իզոտոպ կառուցվածքը, որոնք պահպանվել են Ավարիսում։ Այդ քաղաքը, որը տեղակայված է Կահիրեից դեպի հյուսիս, ժամանակին հիքսոսների մայրաքաղաքն էր։
«Մենք ուսումնասիրել ենք 36 կմախքներից ստացված նմուշները, որոնք հայտնաբերվել էին Ավարիսի դամբարաններում։ Այդ մարդկանց 60 տոկոսը ծնվել էր Ավարիսից հեռու, այսինքն՝ նրանք կարող էին լինել բնակության վայրը փոխած միգրանտներ։ Հաշվի առնելով փաստը, որ Հին Եգիպտոսն ընդհանուր առմամբ միգրանտներին ձգող վայր էր, ապա շատ հավանական է, որ ինչ-որ պահի նրանք կարող էին ապստամբել եւ զավթել իշխանությունը»,-ասում է Սթանթիսը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ