Ֆրանսիացի ոստիկանները վստահեցնում են, որ «պատահաբար» են բռնաբարել ձերբակալվածին
Ֆրանսիացի իրավապահներին կասկածում են տղամարդու նկատմամբ սեռական բռնության մեջ՝ ոստիկանական տելեսկոպիկ մահակի գործածմամբ։ Նախնական տեղեկություններով դա տեղի է ունեցել փողոցում կասկածյալին ձերբակալելու ժամանակ, ինչը տեսագրել է պատահական անցորդներից մեկը։ Իրավապահները վստահեցնում են, որ չեն նկատել, թե ինչպես են իրենց ծառայողական պարտականությունները ջանասիրաբար կատարելիս՝ մահակը մտցրել տուժածի հետանցքը, հայտնում է Newsru–ն։
Չորս ոստիկանների կողմից 22-ամյա տղամարդու ձերբակալության տեսագրությունը հրապարակել է Le Parisien թերթը։ Սակայն բռնաբարության պահը հրապարակված տեսագրությունում չկա։
Դեպքը տեղի է ունեցել Փարիզի Սեն Դենի արվարձանում։ Նախնական վարկածով, երիտասարդի կալանավորման ժամանակ ոստիկաններից մեկի մահակը անհասկանալի պատճառներով 10 սմ մտել է ֆրանսիացում հետանցքը։
Ոստիկաններն իրենք պնդում են, որ դա պատահաբար է տեղի ունեցել։ Պարզապես ձերբակալության պահին կասկածյալի տաբատը պատահաբար իջել է, իսկ մահակն էլ ողբերգական զուգադիպությամբ մտել է նրա հետանցք։ Միայն որոշ ժամանակ անց են իրավապահները նկատել, որ երիտասարդը արյունահոսում է։ Այդ ժամանակ էլ բժիշկ են կանչել։
Ականատեսների խոսքով ոստիկանները ստում են, իսկ «արյունն ամենուրեք էր»։
Կիրակի ոստիկաններից մեկին բռանաբարության մեղադրանք են առաջադրել, իսկ նրա երեք գործընկերներին կասկածում են միտումնավոր ֆիզիկական բռնության մեջ։ Քրեական գործի բոլոր ֆիգուրանտներին՝ 24,27, 28 ու 36 տարեկան ոստիկաններին հեռացրել են ծառայությունից։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...