Բովանդակային փոփոխություն չի լինելու․ Մակունցը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին
«Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի հանվում օրակարգից, այն համադրվելու է հայ ժողովրդի պատմության հետ եւ բովանդակային առումով որեւէ փոփոխություն չի լինելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հանրային քննարկման ներկայացված՝ կրթության նոր չափորոշիչներին, ըստ որոնց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան առանձին չի դասավանդվելու դպրոցներում։
«Բացարձակ փոփոխության չի ենթարկվելու առարկայի բովանդակային հատվածը։ Կարծում եմ՝ քրիստոնեության եւ հայ եկեղեցու դերը թե հայապահպանման գործում, թե հայոց լեզվի եւ հայագիտության պահպանման գործում, թե պետության համար շատ կարեւոր է եղել եւ այդ հատվածը հանդիսանում է մեր պատմության ամենակարեւոր բաղկացուցիչ մասերից մեկը։ Քանի որ դեռ քննարկման փուլում է, կարծում եմ՝ դեռ ժամանակ կա եկեղեցու հետ քննարկումներ ծավալելու առումով»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ ինքն էլ պատրաստվում է շուտով այս հարցով հանդիպել Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ։
Անդրադառնալով այն կարծիքներին, որ սա եկեղեցու դեմ արշավ է, Մակունցը առաջարկեց զերծ մնալ նման ձեւակերպումներից։
«Չգիտեմ՝ ինչքանով է այս պահին, օրինակ իրականությանը համապասատանում, բացարձակ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ