Ո՞ր մարզումներն են նվազեցնում վաղ մահվան հավանականությունը
Մեծահասակ մարդկանց շրջանում, որոնք ազատ ժամերին կատարում են հանձնարարված քանակությամբ աերոբիկայի եւ ուժային մարզումներ, բոլոր պատճառներով մահվան հավանականությունը նվազում է: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է BMJ ամսագրում:
Հետազոտության մեջ ուսումնասիրել են ԱՄՆ-ում 18-85 տարեկան գրեթե 480 հազար մեծահասակների տվյալները, որոնք 1997-ից 2014 թվականներին անցկացված առողջական վիճակի մասին ազգային հարցումների շրջանակում հայտնել են աերոբիկայի ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ուժային մարզումների քանակի մասին: Այս տվյալներն այնուհետեւ համեմատել են միջինը գրեթե 9 տարում մահացության վերաբերյալ գրանցումների հետ:
Հետազոտության ժամանակահատվածում մասնակիցների միայն 16 տոկոսն է (76 384) ամբողջությամբ հետեւել ֆիզիկական ակտիվության հանձնարարականներին (ծայրահեղ դեպքում շաբաթական 150 րոպե տեւողությամբ միջին ինտենսիվության մարզումներ կամ 75 րոպե աերոբիկայի մեծ ծանրաբեռնվածության):
Նրանց համեմատությամբ, ովքեր անտեսել են հանձնարարականները, ուժային մարզումներով զբաղված մարդիկ 11 տոկոսով նվազեցրել են ցանկացած պատճառով մահվան հավանականությունը: Աերոբիկայի ինտենսիվ մարզումների սիրահարների շրջանում հավանականությունը նվազել է 29 տոկոսով: Ակտիվության այս երկու տեսակների համադրումը հանգեցրել է հավանականության 40 տոկոսանոց նվազման:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ